ՄԱՆՎԵԼՅԱՆ Հրանտ Լևոնի [3 (16) 2 1907, Ալեքսանդրապոլ (այժմ՝ Գյումրի) - 14.2.1995, Երևան], դերասան, ռեժիսոր: ՀՀ ժողովրդական արտիստ (1983): Ավարտել է Մոսկվայի թատերարվեսի ինստիտուտը (1953): 1931-63-ին աշխատել է Լենինականի, Կիրովականի, Սուխումի և այլ թատրոններում, 1963-86-ին՝ Արտաշատի պետական թատրոնի դերասան և ռեժիսոր: Դերերից են՝ Սուրեն (Շիրվանզադեի «Պատվի համար»), Արթուր («Բոռը», ըստ Վոյնիչի), բեմադրություններից (շուրջ 250)՝ Ա. Օստրովսկու «Անօժիտը», Սունդուկյանի «Պեպո»:

 

Աղբյուրը՝  «Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր երկրորդ, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007, էջ  38:

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am