ՄԱՆՈՒԵԼՅԱՆ Մակաբե Մեկենասի [28.2. 1929, ք. Նովոչերկասկ (Ռուսաստան) - 1.3. 1980, Երևան], ճարտարապետ: ՀԽՍՀ վաստակավոր ճարտարապետ (1972): Ավարտել է ԵՊԻ (1951): Մանուելյանի նախագծերով Երևանում կառուցվել են ՀՀ ԳԱԱ Մաթեմատիկայի և մեխանիկայի, Երկրաբանության ինստիտուտների շենքերը (1960-ական թթ), Երկաթուղայինների մշակույթի տունը (1966), Աշտարակում՝ Ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ԳՀԻ (1962-65), Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտի համալիրը և բնակելի ավանը (1965), Անտենային չափումների պետական էտալոնային կենտրոնը Օրգով գ-ի մոտ (1960-ական թթ), հյուրանոցներ՝ Վաղարշապատում, Թալինում, Սևան ք-ի մուտքը, Մեծամորում՝ «Մեծամոր» թանգարանը (1969-73):

Համամիութենական  ճարտրապետական նվաճումների ստուգատեսների դափնեկիր (1962-67):

Գեղանկարչական  գործերի ցուցահանդես՝ Երևանում (1981, հետմահու):

Աղբյուրը՝  «Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր երկրորդ, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007, էջ  40:

 
ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am