ՄԱՆՈՒԵԼ, Նաղաշ Մանուել (ծ. և մ. թթ. անհտ), XV դ. մանրանկարիչ, Տփղիսի հայ գրչության դպրոցի ներկայացուցիչ: Աշխատել է Տփղիսում, Կիկեթում, Հադպատում: Ծաղկել է Ավետարաններ (1452, ձեռ. № 6806, 1459, ձեռ. № 7986), Ճաշոց (1458. ձեռ. № 6260), Սկևռայում ընդօրինակված Ավետարանը (1293, ձեռ. № 5784, բոլորը՝ Մատենադարանում): Վերջինիս տերունական  պատկերները («Ավետում», «Ծնունդ» ևն) 1445-ին նկարել է Մանուել: Մեկ այլ ձեռագիր գտնվում է Ստոկհոլմում, 1463-ի Ավետարանը (ձեռ. № 209)՝ Ս. Էջմիածնում: Մանուելի աշխատանքներին բնորոշ են յուրատիպ հորինվածքը, գունային նուրբ համադրությունը: Նրա արվեստը Տփղիսի և Սանահին-Հաղպատ գրչության դպրոցների միջև սերտ կապերի վկայությունն է:

 

Աղբյուրը՝  «Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր երկրորդ, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007, էջ  39-40:

 

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am