ՄԱՆՍՈՒՐՅԱՆ Արաքս Եղիայի (ծ. 1.8.1946, Բեյրութ), Երգչուհի (սոպրանո):              

Տ. Ե. Մանսուրյանի քույրը, Շ. Ս. Պետրոսյանի մայրը: Հայրենադարձել է 1947-ին: Ավարտել է Երևանի կոնսերվատորիան (1977): 1977- 92-ին՝ Երևանի օպերայի և բալետի, 1992-ից՝ Սիդնեյի օպերային թատրոնների մեներգչուհի: Դերերգերից են՝ Աիդա, Լեոնորա, էլիգաբեթ դե Վալուա (Վերդիի «Աիդա», «Տրուբադուր», «Դոն Կառլոս»), Անուշ, Շուշան (Տիգրանյանի «Անուշ», «Դավիթ Բեկ»), Նեդա (Լեոնկավալլոյի «Պայացներ»), Միմի (Պուչչինիի «Բոհեմ») ևն: Երգացանկում՝ հայ միջնադարյան, դասական և ժամանակակից հեղինակների գործերից: 


 
 
 

Աղբյուրը՝  «Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր երկրորդ, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007, էջ  37:

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am