ՄԱՆԳԱՍԱՐՅԱՆ Ռաֆայել Արամի (1.1.1927, Թիֆլիս - 31.10.1997, Երևան), դիրիժոր: Պրոֆեսոր (1977): ՀՀ ժողովրդական արտիստ (1979): Ավարտել է Երևանի կոնսերվատորիան (1951, լարային, 1963, դիրիժոր, բաժինները): 1951-ից դասավանդել է նույն կոնսերվատորիայում (1993-ից՝ ամբիոնի վարիչ): 1966-90-ին (ընդհատումով)՝ Հայաստանի հեռուստառադիոյի սիմֆոնիկ նվագախմբում (1966-ից՝ դիրիժոր, 1969-ից՝ գլխ. դիրիժոր, 1974-ից՝ նաև գեղարվեստական ղեկավար): 1981- ին վերստեղծել է կոնսերվատորիային կից օպերային ստուդիան (մինչև 1991-ը ղեկավարել է սիմֆոնիկ նվագախումբը):

ՀՀ Պետական մրցանակ (1983):
 
 
 
 
 

Աղբյուրը՝  «Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր երկրորդ, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007, էջ  35:

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am