ՄԱՆԳԱՍԱՐՅԱՆ Հենրի Վիլենի (21.8.1947, Երևան - 29.12.2003, Երևան), դիրիժոր: Ավարտել է Երևանի կոնսերվատորիան (1974): Դասավանդել է նույն կոնսերվատորիայում, ՀՊՄԻ-ում: 1980-87-ին՝ ՀՀ ժողովրդական գործիքների նվագախմբի դիրիժոր, 1987-ից՝ գեղ. ղեկավար, 1996-ին՝ Թեհրանի «Արարատ» ժողովրդական  և էստրադային վոկալ-գործիքային խմբի ղեկավար: Հեղինակ է երգերի, նվագախմբային երկերի, ժողովրդական և աշուղական երգերի մշակումների:

«Մայիսյան խաղեր» միջազգային  (արծաթե մեդալ, Վիսբադեն, Գերմանիա), Բաբելոնյան (Մեծ մրց., Իրաք), ժողովրդական գործիքների նվագախմբերի (Ֆրանսիա), «Սայաթ-Նովա» համահայկական  երգի (1-ին մրց.՝ 2000, Երևան) փառատոների դափնեկիր:
 

Աղբյուրը՝  «Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր երկրորդ, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007, էջ  35:

 
ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am