ՄԱՆԴԻՆՅԱՆ Սեդրակ Ավետի (22.9.1844, Թիֆլիս - 28.11.1915, Թիֆլիս), մանկավարժ, դերասան, գրակ., թատերական գործիչ: Սովորել է Մոսկվայի Լագարյան ճեմարանում (1857-63), Ս. Պետերբուրգի համալսարանում (1869), ապա՝ Գոթայի (Գերմանիա) ուսուցչական սեմինարիայում, Հայդելբերգի, Լայպցիգի, Վիեննայի համալսարաններում: 1864-68-ին՝ Թիֆլիսի հայկական թատրոնի դերասան, 1879-80-ին՝ Հայոց դերասան, մշտական խմբի դերասան և ռեժիսոր: 1874-78-ին՝ Թիֆլիսի Ներսիսյան, 1892-95-ին՝ Երևանի թեմական դպրոցների տեսուչ, 1880-81-ին՝ Շուշիի թեմական դպրոցի, 1881-1900-ին՝ էջմիածնի Գևորգյան ճեմարանի ուսուցիչ: Կարևորել է դպրոցականի տարիքային և հոգեկան զարգացման առանձնահատկությունները, անդրադարձել դիդակտիկայի հարցերին, հանդես եկել սխոլաստիկ մանկավարժության դեմ: Կազմել է «Դպրոցական սահմանադրութիւն» (1875), «Համառօտ մանկավարժութիւն» (1878), «Նահապետական եւ հայրենի աշխարհ» (1878), «Կրօնք» (1879), «Ազգային ընտանեկան աշխարհք» (1880), «Ռուսաց լեզուի դասատուութեան եղանակ» (1886) ու այլ դասագրքեր և ուսումնական ձեռնարկներ: Կատարել է նաև թարգմանություններ:


Աղբյուրը՝  «Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր երկրորդ, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007, էջ  35-36:

 
ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am