ՄԱՆԴԻՆՅԱՆ Ամիրան Մանդենի (19.4(1.5). 1848. Թիֆլիս ֊ 28.5(10.6).1913, Թիֆլիս], դերասան, մանկավարժ, թարգմանիչ: Սովորել է Մոսկվայի Լազարյան ճեմարանում (1860-69): 1870-1900-ին դասավանդել է Թիֆլիսի Ներսիսյան, 1878-79-ին՝ նաև Ալեքսանդրապոլի վիճակային դպրոցներում: Բեմելը՝ 1873-ին, Թիֆլիսում, 1879-81-ին՝ Թիֆլիսի հայոց դերասան, մշտական թատերախմբի դերասան, ապա մինչև 1910-ը մասնակցել է տարբեր խմբերի ներկայացումների: Մանդինյանը խաղացել է բնութագրական և կատակերգական դերեր՝ Կակուլի (Սունդուկյանի «Պեպո»), Յուսով (Ա. Օստրովսկու «Եկամտաբեր պաշտոն») ևն: Թարգմանել է պիեսներ (Շիլլերի «Սեր և խարդավանք», Մոլիերի «Դոն Ժուան» ևն), գրել «Իմ հիշատակարանը» թատերական հուշերը (մասամբ տպագրվել է «Հուշարար» հանդեսում՝ 1907-13-ին):

 

Աղբյուրը՝  «Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր երկրորդ, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007, էջ  35:

 

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am