ՄԱՆԴԱԿՈՒՆԻ Վաղինակ Քրիստափորի (12.6. 1929, Երևան - 21.12.1990, Երևան), նկարիչ: ՀՀ վաստակավոր նկարիչ (1971): Ավարտել է ԵԳԹԻ (1955): Ստեղծագործել է հաստոցային գրաֆիկայի, գրքի ձևավորման, նկարազարդման, պլակատի բնագավառներում: Նկարազարդել և ձևավորել է Շ. Պեռոյի «Հեքիաթները» (1980), Հ. Ք. Անդերսենի «Հեքիաթներ և զրույցները» (1980), Վ. Այգեկցու «Աղվեսագիրքը» (1981), «Միջնադարյան Հայաստանի առակները» (ռուս., 1982), Հ. Թումանյանի «Հեքիաթները» (1985) և այլ երկեր:

 

Աղբյուրը՝  «Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր երկրորդ, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007, էջ  35:

 

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am