ՄԱՆԱՍՅԱՆ Սամվել Մեսրոպի [1.1.1907, գ. Կեմ (Վանի նահանգ) - 20.4.1979, Երևան], քանդակագործ: ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1967): Ավարտել է Լենինգրադի գեղարվեստի-տեխնիկական բարձրագույն ինստիտուտը (1933): Ստեղծագործել է հիմնականում մոնումենտալ քանդակագործության բնագավառում: Ուշագրավ են «Մայր հայրենիք» (1945, բազալտ), «Գարուն» (1971, կավ) քանդակները, Ա. Մանուկյանի (1952, բրոնզ) դիմաքանդակը: Սարդարապատի հերոսամարտին նվիրված հուշահամալիրի հեղինակներից է:

 

Աղբյուրը՝  «Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր երկրորդ, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007, էջ  34:

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am