ՄԱՆԱՍՅԱՆ Գևորգ Ցոլակի (ծ. 2.4.1953, Ախալցխա), կոմպոզիտոր, դաշնակահար, դիրիժոր: Ավարտել է Երևանի Ռ. Մելիքյանի անվ. երաժշտական ուսումնարանը (1972), կոնսերվատորիան (1977, դաշնամուրի և դիրիժորական բաժինները): 1978-83-ին՝ Թ. Ալթունյանի անվան երգի-պարի անսամբլի գործիքային մասի ղեկավար, 1991-94-ին՝ երաժշտական մասի, 1994-97-ին՝ ՀՀ հեռուստառադիոպետկոմի Ա. Մերանգուլյանի անվ. ժողովրդական գործիքների, 1996-98-ին՝ «Հին Երևան» վոկալ-գործիքային անսամբլի, 1989- 1993-ին և 2000-ից՝ Հայաստանի գուսան, և ժողովրդական երգի անսամբլի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր: 1984-ից միաժամանակ դասավանդում է Ռ. Մելիքյանի անվ. ուսումնարանում, 1996-ից՝ նաև կոնսերվատորիայում: Գրել է դաշնամուրային տրիո, երկու դաշնամուրային կոնցերտ, երկու կոնցերտ քանոնի համար, պարային և երգ-պարային մեղեդիներ (Վ. Տերյանի, Չարենցի, Հովհ. Շիրազի խոսքերով), էստրադային և ժողովրդական երգեր, օրհներգ՝ Եվրոպայի թեթև ատլետիկայի մրցումների համար (1-ին մրց.՝ 2005) ևն:

 

Գրականության ցանկ
 «Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր երկրորդ, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007, էջ  34:

 

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am