ՄԱՆԱՍԵՐՅԱՆ Լևոն Հայրապետի (ծ. 13.6.1925, Վաղարշապատ), նկարիչ: ՀՀ վաստակավոր նկարիչ (1983): Ավարտել է ԵԳԹԻ (1953), 1963-ից դասավանդում է ԵՊՃՇԻ-ում (1975-91-ին՝ ամբիոնի վարիչ): Ստեղծագործում Է հիմնականում գրաֆիկայի բնագավառում: Ուշագրավ գործերից են՝ «Դանթեական առասպել» (ըստ Չարենցի, նկարաշար), «Լիլիթ», «Անանդան և մահը» (երկուսն էլ՝ ըստ Իսահակյանի), «Իմ ժողովուրդ», «Երազանք» (բոլորը՝ վիմագրություն) ևն: Ստեղծել է նաև գեղանկարական թեմատիկ-կոմպոզիցիոն գործեր, բնանկարներ, նատյուրմորտներ, դիմանկարներ («Աշուն», «Կեսօր», «Սայաթ-Նովա» ևն), նկարազարդել 200-ից ավելի գրքեր:

 

 

 

Գրականության ցանկ
  «Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր երկրորդ, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007, էջ  32:

 

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am