ՄԱՆԱՍ էդգար (12.4.1875, Կ. Պոլիս - 1964, Կ. Պոլիս), կոմպոզիտոր: Երաժշտական կրթությունն ստացել է Իտալիայում: 1905-ից Կ.Պոլսում ղեկավարել է «Գաղիա» երգչախումբը, հանդես եկել համերգներով՝ արժանանալով ֆրանսիական կառավարության «Ակադեմիայի պսակավոր» տիտղոսին: Եղել է նաև «Քնար», «Արվեստասեր» միությունների երգչախմբերի, նվագախմբերի ղեկավարը: 1923-ից դասավանդել է Կ. Պոլսի կոնսերվատորիայում (սաներից են Ա. Պարթևյանը, Գ. Ղազարոսյանը): Գրել է լարային կվարտետ, «Սիմֆոնիկ ալեգրո», «Արևելյան ռապսոդիա», բազմաձայն պատարագ ևն: Փարիզում հրատարակվել է Մանասի «Իշխանաց կղզիներ» դաշնամուրային սյուիտների ժողովածուն (1927): 

 

Աղբյուրը՝  «Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր երկրորդ, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007, էջ  31:

 
ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am