ՄԱՆԱՐՅԱՆ Երվանդ Քրիստափորի (ծ. 10.8. 1924, ք. Սուլթանաբադ (այժմ՝ Արաք՝ Իրանում)], ռեժիսոր, դերասան: ՀՀ վաստակավոր արտիստ (2003): Ա. Ք. Մանարյանի եղբայրը: Հայրենադարձել է 1946-ին: Ավարտել է ԵԹԻ (1952): 1952-53-ին՝ ԵԵԿԹ դերասանական 1957-59-իև և 1978-85-ին՝ ԵՏԹ, 1951-61-ին, 1985-88-իև և 1995-96-ին՝ Դրվագ <<Խոհարարները եկել են մրցույթի>> ֆիլմից  (1977 թ.)Գորիսի պետական թատրոնի գլխավոր ռեժիսոր, 1968-78-ին՝ «Երևան» կինոստուդիայի խմբագիր, ռեժիսոր, 1988-ից՝ նաև «Ագուլիս» տիկնիկային թատրոն-ստուդիայի, 2007-ից՝ Կիևի տիկնիկային հայկական թատրոնի հիմնադիր-գեղարվեստական ղեկավար: Բեմադրություններից են՝ «Անհաղթ աքլորը», «Հազարան բլբուլ» (երկուսն էլ՝ ըստ Թումանյանի), իր՝ «Ժամանակ էն ժամանակն էր» («Բարեկամության ջահ» միջազգային փառատոնի մրց., Զեստաֆոն, Վրաստան, 1987), Շիրվանզադեի «Պատվի համար» ևն: Նկարահանվել է կինոյում («Կարինե», 1967, «Հարսնացու հյուսիսից», «Քաոս», երկուսն էլ՝ 1975, ևն): Հեղինակ է մի շարք («Տժվժիկ», 1961, «Տերն ու ծառան», 1962, ևն) ֆիլմերի սցենարների:

Մանարյանի անունով է կոչվել Շուշիի տիկնիկային պետական թատրոնը: ՀԹԳՄ «Արտավազդ» մրց. (2005):

Աղբյուրը՝  «Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր երկրորդ, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007, էջ  34-35:

 
ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am