ՄԱՆԱՐՅԱՆ Արման Քրիստափորի (ծ. 15.12. 1929, Թեհրան), կինոռեժիսոր: ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ (1975): Ե. Ք. Մանարյանի եղբայրը: Հայրենադարձել է 1946-ին: Ավարտել է Երևանի կոնսերվատորիան (1954), Մոսկվայի կինեմատոգրաֆիայի ինստիտուտը (1962): 1962-ից՝ Հայֆիլմի ռեժիսոր: Ֆիլմերից են՝ «Տժվժիկ» (ըստ Ատրպետի, կարճամետրաժ, 1961), «Կարինե» (ըստ Տ. Չուխաճյանի «Լեբլեբիջի» օպերետի, 1967), «Մորգանի խնամին» (1969, հեռուստաֆիլմը), «Հեղնար աղբյուր» (ըստ Մ. Արմենի, 1970), «Սպիտակ ափեր» (1975), «Կապիտան Առաքել» (1986), «Ընկեր Փանջունի» (ըստ Ե. Օտյանի. 1993, միջազգային կինոփառատոնի բրոնզե և արծաթե մեդալներ, 1996, ԱՄՆ, բոլորը՝ գեղ. ֆիլմ), «Հայելի» (1981), «Տգետը» (ըստ Վ. Այգեկցու, 1995, Երկուսն էլ՝ մուլտֆիլմ), «Արցախ» (1989, վավերաֆիլմ) ևն: Հեղինակ է նաև սցենարների:

 

Աղբյուրը՝  «Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր երկրորդ, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007, էջ  34:

 

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am