ՄԱՄՅԱՆ Հենրիկ Արամի (ծ.24.4.1934, Երևան), նկարիչ: ՀՀ վաստակավոր նկարիչ (1983): Ավարտել է ԵԳՈՒ (1953), ԵԹԻ (1959): Պրոֆեսոր (1990): 1960-64-ին Հենրիկ Մամյան - <<Արշակ II>> օպերայի նկարազարդում: Հայաստանի ազգային պատկերասրահ:դասավանդել է ԵՊԻ-ում, 1963-ից՝ ԵԳԹԻ-ում, 1991-ից՝ նաև ԵՊՃՇԻ-ում (ամբիոնի վարիչ՝ 1991-ից): Ստեղծագործում Է հիմնականում գրաֆիկայի բնագավառում: Գրքի ձևավորումներից են՝ Ե. Չարենցի «Ամբոխները խելագարված» (1968-77), Լ. Շանթի «Հին աստվածներ» (1969-74), Դ. Վարուժանի «Հարճը» (1979), Աստվածաշունչ մատյանից՝ «Երգ երգոց» Սողոմոնի» (1992, բոլորը՝ ցինկոգրաֆիա), Ա. Իսահակյանի «Աբու-լալա Մահարի» (1987, օֆորտ,Հենրիկ Մամյան - Ե. Չարենցի մոտիվներով: Հայաստանի ազգային պատկերասրահ: աքվատինտա), Ռ. Գարանյանի «Հոգու հրկիզումները» (1996, տուշ), Հ. Թումանյանի «Անուշ» (1987-2005), «Գիրք Դավիթ Սաղմոսասացի» (2003-2004) ևն. հաստոցային գրաֆիկական գործերից՝ «Ձմեռ» (1981), «Լուսին» (1983), «Հայ ժողովրդի պատմությունից» նկարաշարը (1996) ևն: Հեղինակ է նաև բազմաթիվ մատենանիշերի, մոնումենտալ երփնագիր աշխատանքների (Օշականի Մեսրոպ Մաշտոց եկեղեցու որմնանկարները, 1965, Հ. Մինասյանի հետ, Գ. Խանջյանի «Վարդանանք» Եռանկարի 3-րդ մասի որմնանկարները (2000-2002, Երևան, Կասկադ)]:

Անհատական ցուցահանդեսներ՝ Վանաձորում (1980), Գյումրիում, Մոսկվայում, Լվովում (1981), Երևանում (1981, 1985, 2004), Վարշավայում (1984), Բելգրադում (1991) ևն:
 

Աղբյուրը՝  «Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր երկրորդ, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007, էջ 27-28:

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am