ՄԱՄԻԿՈՆՅԱՆ Լևոն Մանվելի (ծ. 27.7.1932, Երևան), ջութակահար, մանկավարժ: Պրոֆեսոր (1978): Վ. Լ. Մամիկոնյանի հայրը: ՀՀ վաստակավոր արտիստ (1973): Ավարտել է Երևանի կոնսերվատորիան (1956), Ս. Պետերբուրգի կոնսերվատորիայի ասպիրանտուրան (1960): 1963- 1976-ին՝ Հայհամերգի լարային քառյակի 1-ին ջութակ: 1961-93-ին դասավանդել է Երևանի կոնսերվատորիայում (1974-93-ին՝ ամբիոնի վարիչ): Հեղինակ է մեթոդական ձեռնարկների: 1993-ից բնակվում է Ֆրանսիայում:


Աղբյուրը՝  «Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր երկրորդ, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007, էջ 25:

 
ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am