ՄԱՄԻԿՈՆՅԱՆ Արշակ Սարգսի [18(30). 12. 1872, Թիֆլիս - 2.11.1937, Թբիլիսի], դերասան: ՀԽԱՀ վաստակավոր արտիստ (1928): Սովորել է Մոսկվայի Լազարյան ճեմարանում: 1886-87-ին Մոսկվայում մասնակցել է Պ. Ադամյանի և Մ. Սաֆրազյանի ներկայացումներին. 1890-ին ընդունվել Թիֆլիսի հայկական թատրոն, շուրջ տասը տարի խաղացել նաև Ի. Փիթոևի ռուսական թատրոնում: Հայաստանի Առաջին պետթատրոնի հիմնադիրներից է (1922), 1929-ից՝ Թիֆլիսի հայկական թատրոնի դերասան: Լավագույն դերերից են՝ Կակուլի, Գիժ Մոզի (Սունդուկյանի «Պեպո», «Քանդած օջախ»), Մինթոև (Շիրվանզադեի «Մորգանի խնամին»), Լուկա (Գորկու «Հատակում»), Ֆիգարո (Բոմարշեի «Սևիլյան սափրիչ», բեմ.՝ Մամիկոնյանի):

 

Աղբյուրը՝  «Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր երկրորդ, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007, էջ 25:

 

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am