ՄԱՄԱՋԱՆՅԱՆ Աշոտ Պետրոսի [26.5(8.6). 1908, Բաթում - 15.4.1994, Երևան], Աշոտ Մամաջանյան - Արգիշտի թագավորընկարիչ: ՀՀ վաստակավոր նկարիչ (1965): Ավարտել է ԵԳԱՏ (1932), աշակերտել Հ. Կոջոյանին: Ստեղծագործել է հաստոցային գեղանկարչության բնագավառում («Հին Երևանը», 1932-40, գունավոր լինոփորագրություն, «Վարդան Մամիկոնյան», 1943, վիմագրություն, «Երևան-էրեբունի», 1968, մենատիպ, «Իմ Հայաստանը», 1970-80, գունավոր օֆորտ, աքվատինտա, «Սասունցի Դավիթ», 1973-75, օֆորտ, «Բյուրական», 1988, օֆորտ, նկարաշարեր): Հեղինակ է նաև գրքերի ձևավորումների («Սասունցի Դավիթ», ռուս., 1939), նկարազարդումների (Շեքսպիրի «Լիր արքա», 1975, «Ռիչարդ III», 1977, երկուսն էլ՝ օֆորտ, աքվատինտա) և մատենանիշերի (Բ. Ժամագործյանի հետ, 1975, օֆորտ, Ն. Մամաջանյանի հետ, 1975, օֆորտ):

Անհատական ցուցահանդեսներ՝ Երևանում (1942, 1961, 1980, 1988):


Աղբյուրը՝  «Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր երկրորդ, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007, էջ 24:

 

Տե՛ս նաև

Տեսադարան (Աշոտ Մամաջանյան)

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am