ՄԱԼՅԱՆ Հենրիկ Սուրենի. ծնվել է 1925 թվականի  սեպտեմբերի 30-ին Թելավում, կինոռեժիսոր: ՀԽՍՀ (1977), ԽՍՀՄ Դրվագ <<Մենք ենք  մեր սարերը>> ֆիլմից(1982) Ժողովրդական արտիստ: Դավիթ Մալյանի եղբորորդին: Ավարտել Է ԵԹԻ (1951), կատարելագործվել Մոսկվայի թատերարվեստի ինստիտուտին կից բարձրագույնռեժիսորական դասընթացներում (1953): 1951-1954-ին աշխատել է Հայաստանի շրջանային թատրոններում, բեմադրել պիեսներ, 1954-ից՝ Հայֆիլմի ռեժիսոր: 1971-1988-ին դասավանդել է ՀՊՄԻ-ում (ամբիոնի վարիչ՝ 1975-1988-ին): Առաջին ֆիլմերը («Նվագախմբի տղաները» (1960, Հ. Դ. Մարգարյանի հետ), «Ճանապարհ դեպի կրկես» (1963, Լևոն Իսահակյանի հետ), «Մսյո Ժակը և ուրիշները» (1964)] հիմնականում քնարական, կատակերգական բնույթի Էին: Լավագույն ֆիլմերից են՝ «Եռանկյունի» (1967, ՀԽՍՀ Պետական մրցանակ՝ 1975), «Մենք ենք, մեր սարերը» (1969, ըստ Հրանտ Մաթևոսյանի), «Հայրիկ» (1972), «Նահապետը» (1977), «Կտոր մը Երկինք» (1980, ըստ Թոթովենցի): Մալյանը նախընտրել է ոչ ծավալուն սյուժեներ և հասել իմաստային ու հոգեբանական խոր ընդհանրացումների: Նրա նախաձեռնությամբ Հայֆիլմին կից ստեղծվել Է Երևանի՝ կինոդերասանի թատրոն-ստուդիան (1980, մինչև 1988-ը՝ գեղարվեստական ղեկավար, 1988-ից կոչվել Է Մալյանի անունով): Մահացել է 1988 թվականի մարտի 14-ին Երևանում:

 Գրականության ցանկ

«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր երկրորդ, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:


 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am