ՄԱԼՅԱՆ Դավիթ Մելքումի. ծնվել է 1904 թվականի ապրիլի 4(17)-ին Զաքաթալայում, դերասան: ՀԽՍՀ (1942), ԽՍՀՄ (1974) ժողովրդական արտիստ: Հենրիկ Մալյանի հորեղբայրը: Սովորել Դրվագ <<Պեպո>> ֆիլմիցէ Թիֆլիսի Հայարտան դրամատիկական ստուդիայումԴրվագ <<Զանգեզուր>> ֆիլմից (1922-1923): 1926-1927-ին՝ Թիֆլիսի, 1928-1929-ին՝ Լենինականի, 1930-1932-ին՝ Երևանի Բանվորական թատրոնի, 1924-1927-ին և 1932-ից՝ Սունդուկյանի անվան թատրոնի դերասան: Ուշագրավ կերպարներ է ստեղծել կատակերգական և դրամատիկական ժանրերում՝ Վահագն (Արմեն Գուլակյանի «Արշալույսին»), Կարսեցյան (Նաիրի Զարյանի «Փորձադաշտ»), Կակուլի (Սունդուկյանի «Պեպո», նաև՝ կինոյում), Սմբատ (Շիրվանզադեի «Քաոս»), Օգնև (Կոռնեյչուկի «Ռազմաճակատ»), Կլավդիոս, Լաերտ, Յագո (Շեքսպիրի «Համլետ», «Օթելլո»), Թուսյան («Սպանված աղավնին», ըստ Նար-Դոսի) և այլն: 1926-ից նկարահանվել է կինոյում («Ձանգեզուր», 1938, «Սևանի ձկնորսները», 1938, «Դավիթ Բեկ», 1943, բոլորը՝ Հայֆիլմ): Հեղինակ է «Դեմքեր, հանդիպումներ» գրքի (1974): 1950, 1952 թվականնների  ԽՍՀՄ պետական մրցանակակիր: Մահացել է 1976 թվականի հուլիսի 17-ին Երևանում:

Գրականության ցանկ

«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր երկրորդ, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:


 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am