ՄԱԼՈՒՆՅԱՆՑ Միքայել Մովսեսի. ծնվել է 1903 թվականի ապրիլի 25-ին Բաքվում, դիրիժոր, մանկավարժ: Պրոֆեսոր (1962): ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1956): Ավարտել է Թիֆլիսի (1925, թավջութակ) և Մոսկվայի (1935, դիրիժորական) կոնսերվատորիաները: 1927-1931-ին և 1945-1973-ին դասավանդել է Երևանի, 1934-1945-ին՝ Մոսկվայի կոնսերվատորիաներում: 1932-ին՝ Մոսկվայի համամիութենական ռադիոյի սիմֆոնիկ նվագախմբի դիրիժոր, 1945-1960-ին և 1966-1967-ին՝ Հայաստանի սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր: 1993-ին Մալունյանցի անունով է կոչվել Երևանի № 2 արվեստի դպրոցը: Մահացել է 1973 թվականի փետրվարի 20-ին Երևանում:

 

Գրականության ցանկ 

«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր երկրորդ, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:


 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am