ՄԱԼՈՒՄՅԱՆ էլբուրս Հայրապետի. ծնվել է 1940 թվականի նոյեմբերի 1-ին գյուղ Կիրովկայում (Վրաստանի Մառնեուլի շրջան), նկարիչ: Ավարտել Է ԵԳՈՒ (1960), Լենինգրադի գեղարդ. բարձրագույն ուսումնարանը (1970): Աշխատում Է հիմնականում գունավոր քարերի, մետաղների վրա: Ստեղծել Է նուրբ, արդիական հնչողությամբ դիմաքանդակներ [«Գեներալ Պասկևիչ», 1978, ծովախեցի, ԺԱԹ, «Վարդան Մամիկոնյան», 1979, խեցի, արծաթ, «Կոմիտաս», 1980-81, խեցի, արծաթ, երեքն էլ՝ ԺԱԹ, «Վազգեն Ա կաթողիկոս», 1987 (Սեծ Բրիտանիայում բազմացվել Է ոսկեդրամների տեսքով)], վզնոցներ («Անահիտ», 1978, փղոսկր, արծաթ, «Ռոմեո և Ջուլիետ», բյուրեղ, արծաթ, «Մայրություն», բյուրեղ, արծաթ, երկուսն Էլ՝ 1983), կոմպոզիցիոն քամեոններ (վերնաքանդակ, «Ադամ և Եվա», արծաթ, խեցի, 1989, և այլն), ինտալիոններ (փորաքանդակ, «Տորք Անգեղ», 1987, ապակի, մետաղ, հղկած քար), մանրաքանդակներ («Քրիստոս», 1990, փղոսկր, արծաթ, սև փայտ), կրծքազարդեր և այլն: Գործերից պահվում են ԺԱԹ-ում, Սարդարապատի ազգային, Մոսկվայի Արևելքի ժողովուրդների արվեստի թանգարաններում և այլն: 

 

Աղբյուրը՝ «Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր երկրորդ, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am