ՄԱԼՈՒԼ.  (Սարգիսյան Գալուստ), ծնվել է 1823 թվականին Կարսում, աշուղ: Նվագել է ջութակ: Գրել է աշուղական արվեստի գրեթե բոլոր ժանրերով: Խարազանել Է ծուլությունը, երկչոտությունը, գովերգել աշխատասիրությունը: 1884-ին հրատարակել Է «Սիօնի երգերը» ժողովածուն: Ստեղծագործությունների լեզուն գրական հայերենն է: Մահացել է 1887 թվականին Ալեքսանդրապոլում (այժմ Գյումրի):

 

Գրականության ցանկ 

«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր երկրորդ, գլխ. խմբ.  Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:


ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am