ՄԱԼԽԱՍՅԱՆ Լևոն Պարույրի. ծնվել է 1945 թվականի հունվարի 1-ին Երևանում, դաշնակահար, կոմպոզիտոր: Ավարտել Է ԵՌՕԼՄԻ (1967): 1967-1980-ին աշխատել Է «Կռունկ», «Սերպանտին», «Ծիածան» և այլ 1963-ինԼևոն Մալխասյան Երևանում ստեղծել Է առաջին ջազ-եռյակը, 1966-ին՝ ջազ-քառյակը, կազմակերպել առաջին «Ջազային համայնապատկեր» (1985) փառատոնը, մասնակցել միջազգային ջազ-փառատոների կազմակերպմանը (1998, 2000): 1983-ից՝ «Հայաստանի ջազ-ակումբի», 1998-ից՝ «Ջազ-Արտ» ընկերության (նաև հիմնադիրներից) նախագահ: Մասնակցել է միջազգային ջազ-փառատոների և համերգների ԱՄՆ-ում, Անգլիայում, Գերմանիայում և այլուր: Արժանացել է «Լավագույն դաշնակահար» մրցանակին (1968, Երևան, 1972, Կույբիշև): 2003 թվականին Մալխասյանը պարգևատրվել է ՀՀ Մովսես Խորենացու մեդալով և արժանացել  Երևանի պատվավոր  քաղաքացի կոչմանը:

 

Գրականության ցանկ  

«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր երկրորդ, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ.,  Երևան, 2007:

 
ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am