ՄԱԼԽԱՍՅԱՆ Կետտի (Եկատերինա) Աշոտի. ծնվել է 1919 թվականի մարտի 17-ին Թիֆլիսում, դաշնակահար, մանկավարժ: Պրոֆեսոր (1968): ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ (1967): Ավարտել է Մոսկվայի կոնսերվատորիան (1941): 1942-1947-ին՝ Թբիլիսիի երաժշտական ուսումնարանի դասատու և վրացական ֆիլհարմոնիայի մենակատար: 1947-ից բնակվել է Երևանում, դասավանդել կոնսերվատորիայում: Հանդես է եկել որպես մենակատար, նաև՝ Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի և Կոմիտասի անվան լարային քառյակի հետ: Մահացել է 2001 թվականի  հուլիսի 28-ին Երևանում:

 

Գրականության ցանկ  

«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր երկրորդ, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:


 

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am