ՄԱԼԱՅԱՆ Պետրոս Հովհաննեսի. ծնվել է 1927 թվականի հունվարի 4-ին Բաքվում, նկարիչ: ՀՀ վաստակավոր նկարիչ (1983): Ավարտել է Բաքվի գեղարվեստի ուսումնարանը (1945), ԵԳԻ (1951), սովորել Լենինգրադի գեղարվեստի ակադեմիայում (1945-1947): 1960-1992-ինՊետրոս Մալայան <<Մերձմոսկովյան գարուն>>: Նկարը գտնվում է Հայաստանի ազգային պատկերասրահում:
Պետրոս Մալայան - <<Տոնավաճառ>> (1973): Նկարը գտնվում է Հայաստանի ազգային պատկերասրահում:
դասավանդել է ԵԳԹԻ-ում: Ստեղծագործել Է երփնագրի, հաստոցային և գրքի գրաֆիկայի բնագավառներում: Ուշագրավ են Մալայանի ջրաներկ և գծանկար («Հայաստան» (1975), «Ժամանակակից աշխատանքային թեմա» (1978) և այլն), կոմպոզիցիոն-դիմանկարչական («Արփա-Սևանի շինարարները» (1966), «Երևանի մետրոպոլիտենի շինարարները» (1986)) գործերի շարքերը: Անհատական ցուցահանդեսներ՝ Երևանում (1967, 1973), Վարշավայում (1974), Կիևում (1981), Սոֆիայում (1983) և այլուր: Մահացել է 1997 թվականի մարտի 17-ին Թել Ավիվում և թաղված է Էյնաթ Կիբուցիում Ռոշ-հա-Այինի մոտ:

 Գրականության ցանկ  

«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր երկրորդ, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:

 Տե՛ս նաև

Տեսադարան (Պետրոս Մալայան)

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am