ՄԱԽՄՈՒՐՈՎԱ Տատյանա (Մախմուրյան Թագուհի) Լևոնի. ծնվել է 1910 թվականի հունվարի 9(22)-ին Սուխումում, կինոդերասանուհի: ՀԽՍՀ մշակույթի վաստակավոր գործիչ (1975): Սովորել է Մոսֆիլմին կից դերասանական դպրոցում (1936-1937): 1928-ից աշխատել է Հայֆիլմում, 1951-1986-ին՝ ՀԱՊ-ում: Լավագույն դերը Կեկելն է («Պեպո», 1935): Այլ դերերից են՝ Մարո («Տունը հրաբխի վրա», 1928), Գայանե («Դավիթ Բեկ», 1944), Անահիտ («Լույս և ստվեր», 1933), Նանի («Գիքոր», 1934): Մահացել է 1989 թվականի հուլիսի 10-ին Երևանում:

 Գրականության ցանկ

 «Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր երկրորդ, գլխ. խմբ.  Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007, էջ 20:

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am