ՄԱԿԱՐՅԱՆ Շաքե Կարապետի. ծնվել է 1931 թվականի օգոստոսի 3-ին քաղաք Քերմանում (Իրան), երգչուհի (սոպրանո), դաշնակահարուհի: Ավարտել է Թեհրանի (1949, դաշնամուր), Հռոմի Սանտա Չեչիլիա (1956, վոկալ) կոնսերվատորիաները, Թեհրանի համալսարանի երաժշտագիտության բաժինը (1972): 1973-1981-ին՝ Թեհրանի կոնսերվատորիայի մեներգչուհի: Դերերգերից են՝ Լյուդմիլա (Սմետանայի «Վաճառված հարսնացուն»), Բերտա, Թիզբե (Ռոսսինիի «Սևիլյան սափրիչ», «Մոխրոտը») և այլն: Հանդես է եկել նաև համերգներով, երկացանկում՝ Վերդիի, Պուչչինիի, Դոնիցետտիի, Կոմիտասի, Ա. Մայիլյանի, Ա. Հովհաննեսի, Ն. Գալանդերյանի և այլոց գործերից: 

 

Գրականության ցանկ  

«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր երկրորդ, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան, հրատ., Երևան, 2007:

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am