ՄԱԿԱՐՈՎ Գեորգի Ավետիսի. ծնվել է 1894 թվականին Թիֆլիսում, կինոռեժիսոր: 1916-ից նկարահանվել է Ա. Խանժոնկովի կինոֆաբրիկայում: 1923-ից մասնակցել է վրացական կինոյի կազմավորման աշխատանքներին: Նկարահանվել «Կարմիր սատանի ճտերը» (1923) ֆիլմում: Մակարովը ստեղծել է «Տոնավաճառի կինը» (1928, ըստ Օ՚ Նիլի), «Ճեպընթաց № 2» (1929), «Բաժանում» (1930), «Մինչ նոր հանդիպում» (1934) ֆիլմերը: Վերջինը վրացական կատակերգական կինոյի լավագույն նմուշներից է: Մահացել է 1966 թվականին Թբիլիսիում:

 

Գրականության ցանկ  

«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր երկրորդ, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am