ՄԱՀՈՒԲԻ Գևորգ (Մանուկյան Գևորգ Մանուկի). ծնվել է 1857 թվականին գյուղ Ղարաբուլաղում (այժմ՝ գյուղ Երնջատափ՝ ՀՀ Արագածոտնի մարզում), աշուղ: Երգել է ինքնաշեն ջութակի նվագակցությամբ, շրջել Արևմտյան Հայաստանում: Ստեղծագործել է աշուղական արվեստի գրեթե բոլոր ժանրերով: Լույս է տեսել Մահուբու «Մահուբի Գևորգի գլխի անցքերը և խրատական երգերը» (1912, կազմող՝ Ե. Խաչատրյան) գիրքը: 1957-ին հրատարակվել է առավել համապարփակ և ճշգրտված «Ջութակ» (կազմող՝ Ա. Սահակյան) ժողովածուն: Մահուբու երգերի հիմնական թեման մարդն է, ընկերասիրությունը, հայրենիքը: Ճանաչված են «Անցավոր աշխարհ», «Գործ չունիս», «Հայրենիք», «Աշխարհս երազ է» և այլ երգեր: Մահացել է 1935 թվականին գյուղ Երնջատափում:

 

Գրականության ցանկ 

«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր երկրորդ, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:

:

 

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am