ՄԱՀՏԵՍՅԱՆ Մանուկ (Էմանուել) Ակոբջանի. ծնվել է 1857 թվականի ապրիլի 24-ին գյուղ Օրբազարում (այժմ՝ Արմյանսկ՝ Ղրիմում), նկարիչ: Հովհաննես Այվազովսկու հետևորդներից: 1878-ին ընդունվել է Մանուկ Մահտեսյան <<Փոթորիկ ծովի վրա>> (1898): Նկարը գտնվում է Հայաստանի ազգային պատկերասրահում:Սանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիան, 1892-ին ստացել «ոչ դասական նկարչի» կոչում: 1892-ից աշխատել է Թեոդոսիայում՝ Հովհաննես ԱյվազովսկուՄանուկ Մահտեսյան <<Տեսարան եկեղեցիով և Արարատի ֆոնով>> (1904): Նկարը գտնվում է Հայաստանի ազգային պատկերասրահում: արվեստանոցում, ապա հաստատվել Սիմֆերոպոլում: 1886-ից ցուցադրվել է ռուսական պերեդվիժնիկների և այլ ցուցահանդեսներում (Սանկտ Պետերբուրգ, Մոսկվա, Օդեսա, Խարկով և այլն), 1895-ին բացել առաջին անհատական ցուցահանդեսը: Ձգտել է բնության, տարերքի, ծովային ազատ տարածությունների վավերականության, գունապատկերային ընդհանրականության («Փրկության սպասողները», «Գիշերը Սև ծովի վրա», «Ծովի տեսարան առագաստանավով», «Փոթորիկ ծովի վրա», վերջին երկուսը՝ 1898, ՀԱՊ, «Առավոտ», «Պուշկինի ժայռը», «Միջօրե», «Առագաստանավն անհանգիստ ծովում» և այլն): 

Անհատական ցուցահանդես՝ Սիմֆերոպոլում (1909): Մահտեսյանի գործերից պահվում են ՀԱՊ-ում, Սիմֆերոպոլի կերպարվեստի թանգարանում և մասնավոր հավաքածուներում: Մահացել է 1908 թվականի մայիսի 5(18)-ին Սիմֆերոպոլում:

 Գրականության ցանկ  
«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր երկրորդ, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:

 

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am