ՄԱՂԴԱՍՅԱՆ Արկադի Արտեմի (14.12.1911, Դոնի Ռոստով - 26.3.1978, Մոսկվա), կրկեսի արտիստ, ակրոբատ: ՀԽՍՀ վաստակավոր արտիստ (1965): Կրկեսում աշխատել է 1929-ից: «4 Ալվա» կրկեսային կոլեկտիվում մասնակցել է «Ակրոբատիկական բուրգ» համարին, 1933- 1956-ին (ընդհատումով) հանդես է եկել ակրոբատ Կ. Յուգովի հետ: 1956-ից՝ Հայկական կրկեսի արտիստ: Ակրոբատներ Ա. Մինասյանի, Մ. Մանուկյանի հետ ստեղծել է «Բրոնզե մարդիկ» խմբային համարը (քանդակային կոմպոզիցիաներով ներկայացվել են անտիկ ռազմիկների պայքարի տեսարաններ): 

 

Աղբյուրը՝  «Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր երկրորդ, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007, էջ 24:

 

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am