ՄԱՂԱՔՅԱՆ Պետրոս Ամբրոսիոսի (1826, Կ. Պոլիս - 27.3.1891, Կ. Պոլիս), դերասան, ռեժիսոր, թատերական  գործիչ: Բեմելը՝ 1856-ին, Կ. Պոլսում՝ Ս. Հեքիմյանի նորակազմ թատերախմբում, 1861-76-ին՝ Արևելյան թատրոնի դերասան և ռեժիսոր: Խաղացել է առավելապես սուր բնութագրական դերեր՝ Բանտապետ (Ռոթայի «Երկու հիսնապետ»), Թրիբուլե (Հյուգոյի «Արքան զբոսնում է»), Սկապեն (Մոլիերի «Սկապենի արարքները») ևն: Մելոդրամային սուր իրադրություններում նրա խաղը տպավորիչ էր, հոգեբանորեն համոզիչ: Լավագույն դերերից էր նաև Տակոբերը (Է. Սուի «Թափառական հրեա»): 1869-ից գլխավորելով Արևելյան թատրոնը՝ իր շուրջն է համախմբել Պ. Ադամյանին, Ա. Հրաչյային, Դ. Թրյանցին, Մ. Մնակյանին, Մարի Նվարդին,  Սիրանույշիև, Աստղիկին և այլոց: Կ. Պոլսում հայ թատրոնի պահպանման եռանդուն գործիչներից էր:

Աղբյուրը՝  «Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր երկրորդ, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007, էջ 24:

 

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am