ՄԱԴՈՅԱՆ (Մադոև) Նիկոլայ Ալեքսանդրի. ծնվել է 1973 թվականի  հունիսի 1-ին Երևանում, ջութակահար: Ավարտել Է Նիկոլայ ՄադոյանՆովոսիբիրսկի կոնսերվատորիան (1993), Լյուբեկի (Գերմանիա) բարձրագույն երաժշտական դպրոցը (1995), Երևանի կոնսերվատորիայի ասպիրանտուրան (1999):

1999-ից դասավանդում է Երևանի կոնսերվատորիայում: Համերգներով հանդես է եկել եվրոպական մի շարք երկրներում, Ռուսաստանում, Չինաստանում, Ճապոնիայում, Կանադայում, ԱՄՆ-ում: Համառուսաստանյան  1-ին (1988, Նովոսիբիրսկ, Հատուկ մրցանակ), միջազգային (Հենրիկ Վենյավսկու անվան՝ 1988, Կուլենկամպֆի անվան՝ 1991, Քյոլն, 1-ին մրցանակ՝ 1992, Տոկիո) մրցույթների դափնեկիր: 

 Գրականության ցանկ 

«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր երկրորդ, գլխ. խմբ.  Հովհ.Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am