ՄԱԴՈՅԱՆ Լևոն Մանուկի ծնվել է 1909 թվականի օգոստոսի 10-ին Ալեքսանդրապոլում (այժմ՝ Գյումրի), դուդուկահար: ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1961): 1923-1939-ին աշխատել Է Հայֆիլհարմոնիայի Լենինականի բաժանմունքի արլ. գործիքների անսամբլում, 1952-ից՝ Հայաստանի հեռուստատեսության և ռադիոյի ժողովրդական գործիքների անսամբլի մենակատար: Կատարողացանկում Էին հայկական ժողովրդական և աշուղական երգեր, պարեղանակներ, մուղամներ, հայ կոմպոզիտորների գործիքային երկեր: Վերականգնել Է Շիրակի բազմաթիվ երգեր ու պարեղանակներ: Կատարողական վարպետությամբ հայտնի են «Հովվի կանչը», «Մաճկալ», «Որսկան ախպեր», «Դուն Էն գլխեն» երգերի գործիքային մեկնաբանումները: Համերգներով հանդես Է եկել Մոսկվայում, Թբիլիսիում, Բաքվում, Տաշքենդում, Դոնի Ռոստովում և այլուր: Մահացել է 1964 թվականի սեպտեմբերի 19-ին Երևանում:

 Գրականության ցանկ

«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր երկրորդ, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007 :

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am