ՄԱԴԱԹՅԱՆ Աշոտ. ծնվել է 1884 թվականին Թեհրանում, դերասան, ռեժիսոր, թարգմանիչ: 1902-ից խաղացել է Մարտիրոս Մնակյանի դերասանախմբում և Ր. Րըտվանի թուրքական խմբում: 1908-ի երիտթուրքերի հեղաշրջումից հետո կազմակերպել է «Ազատ թատրոնը» (Ե. Շահենի հետ): 1910-ական թվականներին մասնակցել է Հովհաննես Զարիֆյանի, Վահրամ Փափազյանի, Ֆելեկյան քույրերի ներկայացումներին, 1919-1923-ին եղել է Կ. Պոլսի հայ դրամատիկական թատերախմբի կազմակերպիչներից և ռեժիսորներից, ապա աշխատել Քաղաքապետարանի թատրոնում, ունեցել սեփական ստուդիա: Խաղացել է ավելի քան 50 դեր, բեմադրել շուրջ 300 պիես: Թուրքերեն է թարգմանել Սունդուկյանի «Պեպոն» (բեմադրել է 1934-ին), Շանթի «Հին աստվածները» և այլն, հայերեն՝ Ա Դյումա-որդու «Կամելիազարդ տիկինը»: Մահացել է 1965 թվականի ապրիլի 22-ին Ստամբուլում:

 

Գրականության ցանկ 

«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր երկրորդ, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am