ՄԱԴԱԹՈՎ (Մադաթյանց) Նիկոլայ (Նիկողայոս) Ալեքսանդրի. ծնվել է 1878 թվականի մայիսի 28-ին Թիֆլիսում, ճարտարապետ: Ավարտել է Սանկտ Պետերբուրգի քաղաքացիական  Ճարտարագետների ինստիտուտը (1902): Մադաթովի նախագծերով Թիֆլիսում կառուցվել են Նավթլուղի երկաթուղային կայարանը, Անդրկովկասի երկաթգծի վարչության շենքը, երկաթգծի հիվանդանոցի մասնաշենքը, պետբանկը, Գագրայում Սպիտակ սյունաշարը: Կազմել է Թիֆլիսի Մադաթովի անվան հրապարակի եկեղեցու նախագիծը: Մահացել է 1943 թվականի Թբիլիսիում:

 

Գրականության ցանկ  

«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր երկրորդ, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am