ՔՈՉԱՐ (Քոչարյան) Երվանդ Սիմոնի Թիֆլիս 15(27).6.1899, Թիֆլիս - 22.1.1979, Երևան], նկարիչ, քանդակագործ: ՀԽՍՀ (1965), ԽՍՀՄ (1976) ժող. նկարիչ: Ավարտել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը (1918), միաժամանակ սովորել է Գեղարվեստը խրախուսող կովկասյան ընկերության նկարչության դպրոցում (1915-18), Մոսկվայի Ազատ գեղարվեստի արվեստանոցների վերջին կուրսում (1918-19): 1919-ին նկարչություն է դասավանդել Թիֆլիսի հայկական դպրոցներում (բացել է առաջին անհատական ցուցահանդեսը), 1921-ին՝ բարձրագույն պետական տեխնիկական արվեստանոցներում: Քոչարի 1919-22-ի գեղանկարներին բնորոշ են ռացիոնալիզմը, ուժեղ, զգայական ձգտումը պլաստիկ ծավալային ձևին, սիմվոլիկ մտածելակերպը («Կշռաքարերով նատյուրմորտ», 1918, Ռուսական թանգարան, Ս. Պետերբուրգ, «Ջութակ», 1919, «Ձվաձև նատյուրմորտ», «Ըմպանակով կինը», երկուսն էլ՝ 1920, ՀԱՊ, ևն): 1922-ին եղել է Կ. Պոլսում, Վենետիկում (մի քանի դիմաքանդակների համար՝ արծաթե մեդալ), ապա՝ Ֆլորենցիայում, Հռոմում, 1923-ից՝ Փարիզում, որտեղ ստեղծագործել և ցուցադրվել է նշանավոր սալոններում: Այդ շրջանի գործերում («Ղազարոսի հարությունը», 1923, «Տեսիլք», 1924, մասն, հավաքածու, Երևան, «Սրճարան», 1925, «Բանաստեղծը», 1924, «Պտուղներով հուրին», 1926, վերջին երկուսը՝ ՀԱՊ) նկատելի է ժամանակակից հոսանքների ոճերի ու ձևերի համադրումը, որի հանրագումարն է «Ընտանիք-սերունդներ» (1925, ՀԱՊ) կտավը:

Արվեստի արդիական ըմբռնումների, նկարի երկրաչափական  համակարգը խախտելուԵրվանդ Քոչար - Կերպար տարածության մեջ: Գ. Գյուլբենկյան թանգարան (Լիսաբոն) միտումների, պատկերման սեփական կերպի ուգեղագիտական մոտեցումների միագումարով Քոչարը ստեղծել է նոր տեսակի երկ՝ «Peinture dans J'espanse» («Նկարչություն տարածության մեջ», 1926, ԺԱԹ, Փարիզ): Ուրբանիզացիայի և տեխնիցիզմի դեմ է «Մարդը և քաղաքը» (1933) շարքը: Սասնակցել է ֆրանսիական նկարիչների ցուցահանդեսներին Պրահայում, Բռնոյում, Բրատիսլավայում, Նյու Տորքում, Բրյուսելում (1935), Լոնդոնում (1936):

1936-ից  Քոչարն  ապրել և ստեղծագործել է Երևանում:

Նրա «Ինքնանկարը» (1936, Քոչարի թանգարան, Երևան), «Ա. Մովսիսյանի դիմանկարը» (1936, ՀԱՊ) գեղարվեստական վարպետությամբ կատարված հոգեբանական խոր բնութագրումներ են:

1936-56-ին ստեղծել է նշանավոր մարդկանց (հիմնականում գիպսե) կիսանդրիներ և արձաններ (Մ. Գորկի, Շ. Ռուսթավելի, Ա. Պուշկին, Հ. Աբելյան, Մեսրոպ Մաշտոց և ուր.):

«Սասունցի Դավիթ» էպոսի հոբելյանական ակադեմիական հրատարակության (Լենինգրադ) նկարազարդումների շարքի (գուաշ, 1939, ՀԱՊ) թերթերում Քոչարը ի հայտ է բերել երկին համահունչ, սակայն միանգամայն նոր ձև և գեղարվեստական մեկնաբանում: Նույն Եղանակով են ստեղծվել «Տիգրան Մեծ» (1940), «Ոսկան Երևանցի» (1946, Ազգ. գրադարան, Երևան) և այլ գրաֆիկական երկեր: 1955-ին քանդակել է «Զվարթնոցի արծիվը» մոնումենտալ ուղենշան-կոթողը (բրոնզ, տուֆ, ճարտ.՝ Ռ. Իսրայելյան):

Հայ ոգու խորհրդանիշ է դարձել Քոչարի «Սասունցի Դավիթ» (1959, կոփածո պղինձ, Երևան, ՀԽՍՀ Պետ. մրց.՝ 1967) արձանը, որի ոճավորված ցայտուն ծավալաձևերն ստեղծում են լուսաստվերային հարուստ խաղ, ընդգծում ձիու և ձիավորի հուժկու, անկասելի թռիչքը պայմանավորող ներքին հոգևոր խոյանքը: Այլ լուծումով է ստեղծվել երկրորդ ձիարձանը՝ «Վարդան Մամիկոնյանը» (1975, կոփածո պղինձ, կարմրավուն կրաքար, ավազաքար, ճարտ.՝ Ս. Քյուրքչյան, Երևան):

Մոմաներկի գյուտի համար Քոչարին տրվել է հեղինակային վկայագիր (1948): Այդ տեխնիկայով են կատարված «Աղջկա դիմանկարը» (1945), «Կոմիտաս» (1946, երկուսն էլ՝ ՀԱՊ) և այլ գործեր:

Քոչարի գրաֆիկական թեմատիկ կոմպոզիցիաներից են՝ «Դոն Կիխոտ» (1951),Երվանդ Քոչար - Պատերազմի արհավիրքը «Նիզամին որդու հետ» (1953, երկուսն Էլ՝ ՀԱՊ), երփնագիր՝ «Պատերազմի արհավիրքը» (1962, ԺԱԹ, Երևան) ևն: Ձևավորել է Պուշկինի «Քարե հյուր» (1937), Գոլդոնիի «Բամբասանք և սեր» (1941, երկուսն էլ՝ Սունդուկյանի անվ. թատրոն), Կալմանի «Կրկեսի իշխանուհին» (1947, ԵԵԿԹ) ներկայացումները:

Քոչարն իր արվեստում ներառում է համաշխարհային հին և նոր արվեստների, նաև ժամանակակից նորարարական ուղղությունների բազմաթիվ գծեր ու սկզբունքներ և դրանք սինթեզում հայ արվեստի հետ:

Քոչարի գործերից պահվում են ՀՀ, ԱՊՀ և Եվրոպայի թանգարաններում, մասնավոր հավաքածուներում:

Անհատական ցուցահանդեսներ՝ Երևանում (1965, 1971,1978), Մոսկվայում (1973), Բաքվում և Թբիլիսիում (1974), գործերի հավաքածուների ցուցադրումներ՝ Փարիզում (Դրուան ցուցասրահ. 1945, Պերսիե սրահ, 1966):

1984-ին Երևանում բացվել է Քոչարի թանգարանը, փողոցներից մեկը կոչվել նրա անունով:

 

Աղբյուրը՝  «Ով  ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր երկրորդ, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007, էջ 666:

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am