ԽՈՍՏԻԿՅԱՆ Արմեն Միսաքի (22.5.1929, Երևան - 22.7.2003, Երևան), դերասան: ՀՀ ժողովրդական արտիստ (1984): Մ.Թ. Խոստիկյանի որդին: Ավարտել է ԵԹԻ (1951): Նույն թվականից՝ Երևանի Սունդուկյանի անվ. թատրոնի դերասան: Խոսքի որոշակի շեշտադրումներով, ընդգծված շարժուձևերով է ստեղծել իր լավագույն կերպարները՝ Փիլո (Ն. Զարյանի «Հացավան»), Հարութ Անվերջ (Գ. Տեր-Գրիգորյանի «Հաջի Փայլակ»), Կուչումով (Ա. Օստրովսկու «Կատաղի փողեր»), Ֆուշե (Սարդուի և Մորոյի «Մադամ Սան-Ժէն»), Ջորջ (Դելմարի «Հիշիր վաղվա օրդ») ևն: Նկարահանվել է կինոյում («Նվագախմբի տղաները», 1960, «Ոսկե ցլիկը»«Դեմքով դեպի պատը», 1989, բոլորը՝ Հաֆիլմ ևն), խաղացել է հեռուստաթատրոնում:


 

Աղբյուրը՝ «Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007, էջ  519-520:

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am