Հանրագիտարան >> Հայ մշակույթի հանրագիտարան >> Խորհրդային Հայաստանի կրթությունը և մշակույթը (1920-1940 թթ.)

 Խորհրդային Հայաստանի կրթությունը  և մշակույթը (1920-1940 թթ.): Խորհրդային իշխանությունր հենց սկզբից մեծ հոգատարություն ցուցաբերեց ազգային մշակույթի նկատմամբ, որր կարճ ժամանակամիջոցում խոշոր նվաճումների hասավ:

Հովհաննես ԹումանյանՄշակույթի զարգացման հիմնական նախադրյալը բնակչության անգրագիտության վերացումն էր: Այդ ուղղությամբ իշխանությունների ձեռնարկած միջոցառումները ստանում էին բնակչության լայն աջակցությունը: 1921 թ. Հայաստանի կառավարությունը հատուկ որոչում ընդունեց չափահաս բնակչության անգրագիտությունը վերացնելու մասին: Կազմվեց հատուկ հանձնաժողով, որի ղեկավարությամբ ամբողջ հանրապետությունում ստեղծվեցին անգրագիտության վերացման կենտրոններ (լիկկայաններ), կազմակերպվեցին տարբեր կարգի ղասընթացներ: Այդ ուղղությամբ անգնահատելի աշխատանքներ ծավալեցին ուսուցիչներն ու հասարակական կազմակերպությունները:

Համազգային ջանքերով 1920-1940 թթ. հանրապետության բնակչության անգրագիտության վերացման խնդիրը հիմնականում լուծվեց: Գրագետ էր դարձել նրա մոտ 84%-ր: Դա մեծ նվաճում էր: Խորհրդային իշխանությունը առանձին ուշադրություն էր դարձնում ժողովրդական կրթության զարդացմանը: Հատուկ հրովարտակով դպրոցն անջատվեց եկեղեցուց, փակվեցին մասնավոր դպրոցները:  Սահմանվեց դպրոցների երկաստիճան համակարգ՝ տարրական և յոթնամյա: Մեծ ուշադրություն դարձվեց դպրոցական շենքերի շինարարությանը: Հիմնականում պետական միջոցներով և տեղական համայնքների օժանդակությամբ բոլոր բնակավայրերում սկսվեց դպրոցական շենքերի կառուցում: Միայն 1926-1932 թթ. կառուցվեց ավելի քան 480 դպրոցական շենք, մեծ չափով աճեց սովորողների թիվը:Ալեքսանդր Շիրվանզադե Արդեն 1940-1941 թթ.  ուսումնական  տարում հանրապետությունում աշակերտների թիվը հասավ 353 հազարի: Միաժամանակ իշխանությունները եռանդուն ջանքեր էին գործադրում մանկավարժական կադրեր պատրաստելու ուղղությամբ: Ձեռնարկված միջոցառումների հետևողական կենսագործման շնորհիվ 1932 թ. Հայկական ԽՍՀ- ում լիովին իրագործվեց տարրական ուսուցումր և անցում կատարվեց յոթնամյա կրթության: Դպրոցական ցանցի ընդլայնման հետ մեկտեղ բարելավվում և կատարելագործվում էին ուուցման մեթոդները: Նախապատերազմյան տարիներին դպրոցական շինարարության և ուսուցման բնագավառում ձեոքբերված հաջողություններն անգնահատելի էին:

Հայաստանում մեծ աշխատանքներ կատարվեցին նաև բարձրագույն կրթության բնագավառում: Հաջողությամբ գործում էր Երևանի պետական համալսարանը՝ իր բնագիտական և հասարակագիտական ֆակուլտետներով: 1923 թ. բացվեց Երևանի պետական կոնսերվատորիան, իսկ 1928 թ. ՚ անասնաբուժական-անասնաբուծական ինստիտուտը, որը կոչված էր կադրեր պատրաստելու Անդրկովկասի հանրապետությունների համար: Ժողովրդական տնտեսության վերականգնման ու վերակառուցման պահանջներին համապատասխան՝ մեծապես աճեց բարձրորակ կադրերի պահանջը: 1930 թ. Երևանի պետական համալսարանի ֆակուլտետներից մի քանիսը վերածվեցին առանձին ինստիտուտների: Կազմակերպվեցին պոլիտեխնիկական, գյուղատնտեսական, բժշկական, մանկավարժական ինստիտուտները: Արդեն 1940 թ. հանրապետությունում գործում էր 9 բարձրագույն ուսումնական հաստատություն, որոնցում սովորում էր ավելի քան 11 հազար ուսանող: Հանրապետությունր լիովին բավարարված էր բարձրագույն որակավորում ունեցող մասնագետներով:

Ալեքսանդր ԹամանյանԽորհրդային իշխանության առաջին տասնամյակներին գիտական մտքի զարգացման հիմնական կենտրոնը Երևանի պետական համալսարանն էր, ուր հավաքված էր հանրապետության գիտական հիմնական ներուժը: Դեռևս 1921 թ. Էջմիածնում  հիմնվել էր Հայաստանի Գիտական ինստիտուտը, որը 1925 թ. վերափոխվել էր Գիտության և արվեստի ինստիտուտի: Այդտեղ ընդգրկված էին բնական և հասարակական գիտությունների ներկայացուցիչներ, որոնք կատարում էին հետազոտական լուրջ  աշխատանքներ: Այդ ինստիտուտում էին աշխատում պատմաբաններ Լեոն, Հ. Մանանդյանը և Ա. Հովհաննիսյանը, լեզվաբաններ Հ. Աճառյանը և Գր.Ղափանցյանր, գրականագետ Մ. Աբեղյանը, նկարիչ Մ. Սարյանը, ճարտարապետ Ա. Թամանյանը և ուրիշներ: Բնական գիտությունների զարգացման գործում անդնագատելի աշխատանքներ կատարեցին էներգետիկ Հ. Տեր-Աստվածատրյանր, երկրաբան Հ, Կարապետյանը, քիմիկոս Լ. Ռոտինյանը և ուրիշներ: Գիտության բոլոր ճյուղերի զարգացումր խրախուսվում էր իշխանությունների կողմից: 1935 թ. հանրապետության գիտական մտքի զարգացման գործում շրջադարձ հանդիսացավ ԽՍՀՄ Գիտությունների ակադեմիայի հայկական մասնաճյուղի (ԱրմՖԱՆ) ստեղծումը, որի նախագահ  ընտրվեց ականավոր արևելագետ  Հ. Օրբելին: Այստեղ միավորվեցին հանրապետությունում գործող գիտահետազոտական ինստիտուտներն ու հիմնարկները, որոնք աստիճանաբար ընդլայնելով իրենց հետազոտությունների շրջանակները՝ ձեռնամուխ եղան նոր ուղղությունների հիմնադրմանը:

Այս ժամանակահատվածում  մեծ վերելք էր ապրում գրական կյանքը: Գրական հին սերնդի (Հ. Թումանյան, Ա. Իսահակյան, Ա. Շիրվանզադե և ուրիշներ) կողքինՄարտիրոս Սարյան հանդես եկան նորերը (Ե. Չարենց, Ա. Բակունց, Գ. Մահարի, Ն. Զարյան, Դ. Դեմիրճյան, Վ. Թոթովենց, Ջ. Եսայան, Ա. Վշտունի և ուրիշներ): Հանրապետությունում փորձում էին գրական տարբեր խմբակներ ու միություններ, որոնք պարբերաբար բանավեճեր էին կազմակերպում գրականության և գրական ժառանգության հարցերի շուրջը, մշակում նոր տեսակետներ: Հայաստանի Կոմկուսի կենտկոմի 1932 թ. որոշմամբ այդ խմբակները միավորվեցին Հայաստանի գրողների միության: Թեև պարտադրված «սոցիալիստական ռեալիզմի» սկզբունքը դժվարություններ էր ստեղծում որոշ գրողների համար, բայց այդ տարիներին լույս տեսան մեծարժեք բազմաթիվ ստեղծագործություններ:

Բարդ ու հակասական ուղիով էր ընթանում կերպարվեստը: Այդ ժամանակ ստեղծագործում էին Մ. Սարյանր, Ս. Առաքելյանը, Ե. Թադևոսյանր, Հ. Կոջոյանը և ուրիշներ: Նրանց գործերը մեծ ազդեցություն էին ունենում երիտասարդ նկարիչների վրա: 1932 թ. Երևանում ստեղծվեց Հայաստանի խորհրդային կերպարվեստագետների Ալեքսանդր Սպենդիարյանմիությունր, որի մեջ  ընդգրկվեցին գոյություն ունեցող խմբերն ու ընկերությունները, համախմբվեցին նկարիչներն ու քանդակագործները:

Խոշոր նվաճումներ ձեռք բերվեցին երաժշտության բնագավառում: Կազմակերպվեց Պետական ֆիլհարմոնիան, բացվեց  Օպերայի և բալետի պետական թատրոնը՝ իր հոյակապ շենքով, մեծարժեք ստեղծագործություններ էին հեղինակում կոմպոզիտորներ Ալ. Սպենդիարյանը, Ա. Տիգրանյանր, Ա. Խաչատրյանը և ուրիշներ: Հայ երաժշտական արվեստը նրա անխոնջ մշակների ջանքերով նոր աստիճանի բարձրացավ:

Մեծ նվաճումներ ձեռք բերվեցին թատրոնի (Հ. Աբելյան, Վ. Փափազյան, Հ. Ներսիսյան), ճարտարապետության (Ալ. Թամանյան, Կ. Հալաբյան), քանդակագործության (Ա. Սարգսյան, Ե. Քոչար) բնագավառներում:

1920-ական թվականին խորհրդահայ մշակույթի ձեռքբերումների որոշ մասը, անշուշտ, նախորդ շրջանի ժառանգություն պետք է համարել:

1920-1930-ական թվականներին հայկական մշակույթը, հաղթահարելով գաղափարական պաշտոնական լուրջ սահմանափակումները և ներքին հակասությունները, իր լավագույն ձեռքբերումներով շարունակում էր հայոց դարավոր ավանդույթները:


                                                                                       Գեղամյան Գ.

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am