ԽԱՉՎԱՆՔՅԱՆ Կարպ (Կարապետ) Մկրտչի.  ծնվել է 1923 թվականի հունվարի 23-ին  Ախալցխայում, դերասան, ռեժիսոր: ՀՀ ժողովրդական արտիստ (1967): Սովորել է Թբիլիսիի կինոստուդիայի դերասանական դպրոցում (1941-44): 1944-ից՝ ԵԵԿԹ (1984-88- ին՝ նաև գեղարվեստական ղեկավար) դերասան: Հումորի, ռիթմի նուրբ զգացողության, շեշտված անհատականության, հախուռն տեմպերամենտի, երաժշտականության շնորհիվ նույն
Դրվագ <<Հասակարության ծաղիկ սինյոր Պապագատտոն>> թատերական բերամադրությունից (1972 թ.)
հաջողությամբ անձնավորել Է կատակերգական և երաժշտական  կերպարներ՝ Տոնինո և Ձանետո (Գոլդոնիի 
«Վենետիկյան երկվորյակներ»), Ալդեմարո (Լոպե դե Վեգայի «Պարերի ուսուցիչը»), Մակ-Հիտ (Բրեխտի «Երեք գրոշանոց օպերա»), Սուրեն (Ա. Պապայանի «Մեծ հարսանիք») Թեոդորոս (Պսաֆասի «Պահանջվում Է ստախոս»), Ջուլիկյան (Գ. Տեր-Գրիգորյանի «Ախ, ներվեր, ներվեր»), Կնյազ (ժ. Անանյանի «Տաքսի, տաքսի») և այլն: Բեմադրություններից են՝ Լոուի «Իմ չքնաղ լեդի», Ա. Այվագյանի «Սեր աստղերի տակ» և այլն: Նկարահանվել Է կինոյում («Պատվի համար», 1956, «Ճանապարհ դեպի կրկես», 1963, երկուսն Էլ՝ Հայֆիլմ ևն), խաղացել հեռուստաթատրոնում: ՀՀ Մեսրոպ Մաշտոցի շքանշան (1998): Մահացել է 1998 թվականի նոյեմբերի 29-ին Երևանում:

Աղբյուրը՝

«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:

Տես նաև՝

Ավագյան Խ., Կարպ Խաչվանքյան, Ե., 1979: 

Առաքելյան Ս., Կարպ Խաչվանքյան (ալբոմ- ժող.), Ե., 2003:

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am