ԽԱՉԱՏՐՅԱՆ Սերգեյ Վլադիմիրի (ծ. 15.4. 1985, Երևան), ջութակահար: 1993-ից բնակվում է Գերմանիայում: Սովորել է Գ. Ժիսլինի և Ի. Լիսինի մոտ: Հյուրախաղերով հանդես է եկել ԱՄՆ-ում, Ճապոնիայում և այլուր, համագործակցել աշխարհահռչակ նվագախմբերի հետ:

Կամերային երաժշտության (1-ին մրց., Բադ Դուրկհայմ, Գերմանիա, 1994), Հռոմի (2-րդ մրց., 1995), Համագերմանական (1-ին մրց., 1994, 1996, 1998), Կրակովի (4-րդ մրց., 1996), Պամպլոնի (2-րդ մրց., Իսպանիա, 1999), Շպորի անվ. (1-ին մրց., Ֆրայբուրգ, Գերմանիա, 2000), Կրեյսլերի անվ. (2-րդ մրց., Վիեննա, 2000), Ինդիանապոլսի (2- րդ մրց., ԱՄՆ, 2002), Սիբելիուսի անվ. (1-ին մրց., Հելսինկի, 2002), Ելիզավետա թագուհու (1-ին մրց., Բելգիա, 2005) միջազգային, Գերմանիայի ռադիոյի խրախուս. (2003), Բադեն ք-ի և Եվրոպայի մշակութային հիմնադրամների և այլ մրցանակների դափնեկիր: Արժանացել է ՀՀ մշակույթի ն երիտասարդության հարցերի նախարարության ոսկե մեդալի (2005):

Աղբյուրը՝ «Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007, էջ 504:

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am