ՋԻԳԱՐԽԱՆՅԱՆ Արմեն Բորիսի. Դերասան, ծնվել է 3.10.1935 թ.-ին, Երևան: ՀՀ (1973), ՌԴ (1985) ժողովրդական արտիստ: Ավարտել Է ԵԳԹԻ (1958): 1958-ից՝ ԵՌԹ [Սերգեյ (Ա. Արբուզովի «Իրկուտսկյան պատմություն»), Ռիչարդ III (Շեքսպիրի «Ռիչարդ III), Թոդորոս (Պսաֆասի «Պահանջվում Է ստախոս») և այլն], 1967-69-ին՝ Մոսկվայի լենինյան կոմերիտմիության անվան [Բասարգին (Կ. Սիմոնովի «Հայրենի ծուխը»), Մոլիեր (Մ. Բուլգակովի «Մոլիեր») և այլն], 1969-96-ին՝ Մայակովսկու անվան (Ստենլի (Թ. Ուիլյամսի «Ցանկություն» տրամվայ»), Խլուդով (Մ. Բուլգակովի «Վազք»), Սոկրատ (Է. Ռաձինսկու «Զրույցներ Սոկրատի հետ»), Թագավոր (Վ. Սարոյանի «Քարանձավի մարդիկ») և այլն] թատրոնների դերասան: 1995-ին Մոսկվայում հիմնել Է «Ջիգարխանյանի թատրոնը»:

1959-ից նկարահանվում Է կինոյում: Կինոդերերից են՝ Արտյոմ («Բարև, ես եմ», 1965), Մկրտիչ («Եռանկյունին», 1967, ՀԽՍՀ պետ. մրց՝ 1975), Սերոբ («Հարսնացու հյուսիսից», 1975), Իսայ («Սգավոր ձյունը», ըստ Ա. Թրուայայի, 1978, ՀԽՍՀ Պետ. մրց.՝ 1979), Մխիթար («Հուսո աստղ», 1978, ըստ Ս. Խանզադյանի «Սխիթար Սպարապետ» վեպի, բոլորը՝ Հայֆիլմ), Պռոշյան («Հուլիսի վեցը»), Օվեչկին («Անորսալիների նոր արկածները», երկուսն Էլ՝ 1968), Լևոն («Երբ գալիս Է սեպտեմբերը», 1976), Մաքս Ռիշար-Էրիխ Բեխլեր («Թեհրան - 43», 1981), Դինո Կյարելլի («Նիկոլո Պագանինի», 1982), Օսիպ («Ռևիզոր»,1996, բոլորը՝ Մոսֆիլմ) ևն: Լինելով վերամարմնավորման վարպետ՝ Ջիգարխանյանը ստեղծել է նուրբ, դիպուկ, ճշմարտացի հոգեբանական բազմաթիվ կերպարներ:

Նա արժանացել է Երևանի պատվավոր քաղաքացի (2001), ՀՀ Մեսրոպ Մաշտոցի (1996), Հայրենիքին մատուցած ծառայությունների համար ՌԴ III (1995), IV (2005) աստիճաններին, ինչպես նաև Ս. Ալեքսանդր Նևսկու անվան շքանշաններին (2006) և համահայկական «Վահագն» մրցանակին (2002):



Աղբյուրը՝ 

«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր երկրորդ, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007, էջ 357-358: 



Տես նաև՝

Я одинокий клоун. М, 2005 (համահեղինակ՝ Дубровский В.Я.).

Циркун Н. А.. Армен Джигарханян. М„ 2002.

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am