ԺԱՆՍԵՄ (Սեմերճյան Հովհաննես Միրիջանի, ծ. 9.3.1920, Սելեզ (Թուրքիա)-27.08.2013), նկարիչ: ՀՀ ԳԱԱ արտասահմ. անդամ (2002): 1922-ին ընտանիքով հաստատվել Ժանսեմէ Սալոնիկում, 1931-ին՝ Փարիզում: Սովորել է Մոնպառնասի «ազատ ակադեմիաներ»-ում (1934-36), ավարտել Փարիզի Դեկորատիվ արվեստի բարձրագույն դպրոցը (1939): 1944-ից ցուցադրվել է Անկախների սալոնում: Ստեղծել է ազգային թեմայով կտավներ («Հայուհին» (1946), «Հայկական հարսանիք» (1947), «Թաղում» (1951, ԺԱԹ, Երևան) ևն): Ժանսեմի ինքնատիպ ռեալիստական կոմպոզիցիաները տոգորված են խոր մարդասիրությամբ («Ընտանիք» (1953), «Շուկայում» (1954), «Ձկնավաճառներ» (1957), «Թափոր ջահերով» (1962) ևն), նկարաշարերից են՝ «Վենետիկ» (1966), «Պար» (1970), «Ցլամարտ» (1972), «Դիմակահանդես» (1978), «Դիմակներ» (1982), «Թափոր» (1987), դիմանկարներից՝ «Դերասան Ա. Քուին» (1955), «Շառլ Ազնավուր» (1956) ևն: Ստեղծել է գունավոր ու միագույն վիմագրություններ, նկարազարդումներ (Սերվանտեսի, Բոդլերի և այլոց գրքերի):  Ժանսեմի կտավներին բնորոշ դեղնականաչ գունաշարը հաճախ զուգորդվում է կարմիր, զուտ կանաչԺանսեմ - Արվեստանոցի անկյուն: Հայաստանի ազգային պատկերասրահ: և նարնջագույն գունագծերով: 1956-ին ընտրվել է Երիտասարդ նկարիչների սալոնի նախագահ:

1973-ին, 2002-ին այցելել է Հայաստան, ՀԱՊ-ին է նվիրել բազմաթիվ գործեր, Ցեղասպանության թանգարան ինստուտում գործում է Ժանսեմի սալոնը, որտեղ ցուցադրվում է նրա «Ցեղասպանություն» շարքը: Անհատական բազմաթիվ ցուցահանդեսներ է ունեցել աշխարհի տարբեր քաղաքներում: «Կոմպարեզոն» (1958, Մեքսիկա), բիենալեի (1962, Բրյուգե), «Վահագն» համահայկական (2002) մրցանակներ, ՀՀ Ս. Մեսրոպ Մաշտոցի (2002), ֆրանսիական Պատվո լեգեոնի (2003) շքանշաններ: 


Աղբյուրը՝ «Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007, էջ  456-457:

 

Տե՛ս նաև

Տեսադարան (Ժանսեմ)

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am