ՅԱՂՃՅԱՆ (Յաղջյան) Հայկ. ծնվել է 1924 թվականին Դետրոյտում, դիրիժոր: Սովորել է Դետրոյտի երաժշտական ինստիտուտում: Եղել է Դետրոյտի Օպերային ընկերության համերգների ու ներկայացումների դիրիժորի օգնական, 1954-ից՝ Ֆրեզնոյի ֆիլհարմոնիկ նվագախմբի հիմնադիր-գլխավոր դիրիժոր, 1959-ից՝ Ցինցինատիի (Օհայո նահանգ), 1963-ից՝ Պիտսբուրգի սիմֆոնիկ նվագախմբերի դիրիժոր: 1962-ին հանդես է եկել Դետրոյտի սիմֆոնիկ նվագախմբով՝ Արամ Խաչատրյանի, Ա. Հովհաննեսի, Ռ. Յարդումյանի երկերի կատարումներով: 1964-ին ելույթներ է ունեցել Երևանում: Ա. Հովհաննեսը Յաղճյանին է նվիրել իր «Սգո օդան» ստեղծագործությունը:

Յաղճյանը դարձել է երիտասարդ դիրիժորների մրցույթի 1-ին մրցանակակիր (1958, Լիվերպուլ): Մահացել է 1965 թվականի մարտի 26-ին:

 

 Գրականության ցանկ  

«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր երկրորդ, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:

 

 

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am