Հելլենիստական մշակույթը Հայաստանում: Ք.ա. IV դ. վերջերին Ալեքսանդր Մակեդոնացու արշավանքները նշանավորեցին նոր դարաշրջան Առաջավոր Ասիայի մի շարք երկրների պատմության մեջ: Հին Արևելքի ընդարձակ շրջաններում սկսվեց «Հունականության» («Հելլենիզմ») ազդեցության փուլը: Հելլենիզմի բովանդակությունը չի սպառվում արևմտյան քաղաքակրթության ազդեցությամբ և շատ ավելի հարուստ ու բարդ երևույթի պայմանական անվանում է: Խոսքը վերաբերում է մշակութային փոխներթափանցումների և փոխազդեցությունների ամբողջական համակարգին, որը բնութագրվում է նաև բուն հունական երևույթների վրա արևելան իրողությունների թողած դրոշմով: Մշակութային թռիչքը, որր դիտվում էր Արևելքի երկրներում, նախապատրաստված էր հսկայական տարածաշրջանի պատմական զարգացման նախորդ ողջ ընթացքով, բայց անշուշտ հետևանք էր նաև արևելյան և արևմտյան քաղաքակրթությունների աննախընթաց սինթեզի:
Հինարևելյան հարուստ մշակույթը, որն առանձին-առանձին ծաղկում էր տարբեր երկրներում, հաղթահարեց իր մեկուսացվածությունը և խաչաձևվեց դասական հունական մշակույթի հետ: Ծնունդ առավ նոր, ինքնատիպ մի մշակույթ, որը հելլենիստական կերպարանք էր կրում:
Ք.ա. Ill-I դդ. հայկական մշակույթի զարգացման ընթացքի մեջ բեկում տեղի ունեցավ: Եթե նախորդ պատմաշրջանում (VI- IV դդ.) Հայաստանը գտնվում էր Աքեմենյան տերության քաղաքական գերիշխանության ոլորտում և շփումների մեջ էր իրանական մշակույթի հետ, ապա արևելյան բնույթի հայկական մշակույթը հելլենիզմի դարաշրջանում ակնհայտ շրջադարձ կատարեց դեպի արևմտյան մշակույթ: Հայաստանը ևս ընդգրկվեց մշակութային հուժկու շարժման մեջ, որը պայմանավորված էր նաև երկրի ապրած քաղաքական ու տնտեսական վերելքով: Հայկական տարածքների միավորումը և Արտաշեսյանների հարստության հաստատումը երկրում, հայոց պետականության առաջընթացը՝ Ք.ա., I դ., երկրի անկախության պահպանումը Ք.Հ. I-III դդ., բուռն քաղաքաշինությունը, արհեստների ու առևտրի վերելքը, բազմակողմանի փոխշփումները հարևան երկրների հետ մեծ չափով նպաստեցին հելլենիստական մշակույթի ծաղկմանը:
Հելլենիզմը Հայաստանում ներկայանում է որպես վեցդարյա մի պատմաշրջան, որը, ամբողջություն կազմելով հանդերձ, բաժանվում է երկու փուլի: Նկատի առնելով հասարակական կյանքի և մշակութային զարգացման իրողությունները՝ կարելի է առանձնացնել ՝ Ք.ա. դարերը (1-ին փուլ), այսինքն՝ բուն հելլենիստական ժամանակաշրջանը, և նրա շարունակություն դիտել՝ Ք.Հ. I-III դարերը՝ ուշ հելլենիստական ժամանակաշրջան (2-րդ փուլ): Առաջին փուլը բնութագրվում է հելլենիստական հասարակական հարաբերությունների և մշակույթի Հայաստան ներթափանցմամբ, ինքնատիպ նոր երևույթների ձևավորմանը ու զարգացմամբ, ընդ որում՝ առանձնահատուկ քաղաքական և տնտեսական պայմաններում: Հելլենիստական մշակույթի պատմության առաջին փուլում մշակութային առաջընթացը տեղի էր ունենում երկրի քաղաքական վերելքի, հելլենիզմի համակողմանի ազդեցությանը ավելի վաղ ենթարկված հարևան երկրների հետ սերտ կապերի, քաղաքների աճի ու վերընթացի խիստ բարենպաստ ազդեցության մթնոլորտում; Այս փուլը կարելի է հելլենիստական մշակույթի վերընթաց զարգացման ժամանակաշրջան համարել: Հաջորդ՝ երկրորդ ժամանակաշրջանր հելլենիզմի վարընթաց շարժման ազդեցությունն է կրում: Երկրում սկսվում է ավատատիրական հարաբերությունների առաջացումը, քաղաքները կորցնում են հասարակության կյանքում իրենց նախկին վճռորոշ դերը, նախարարությունների ձևավորման հետևանքով ուժեղանում են դեպի բնատնտեսություն տանող երևույթները, թուլանում են տարբեր շրջանների միջև տնտեսական ու մշակութային կապերը: Տկարանում է նաև հայոց պետականությունը, որն այլևս ի վիճակի չի լինում դիմագրավել Հոոմի քաղաքական ու մշակութային ճնշմանը: Հելլենիստական ավանդույթները կորցնում են իրենց ազդեցությունը, և Հայաստանը հաղորդակից է դառնում ուշ անտիկ, հռոմեական հատկանիշներ ունեցող մշակույթին:
Հելլենիզմի դարաշրջանի հայ մշակույթում հանդես էին գալիս երկու հիմնական ուղղություններ: Առաջինն ավանդական (ժողովրդական) ուղղությունն էր, որր զարգանում էր գյուղական բնակչության միջավայրում և հավատարիմ էր մնում իր տեղական, հինարևելյան ակունքներին, ավանդական աշխարհընկալմանն ու պատկերացումներին: Երկրորդը հելլենիստական ուղղությունն էր, որը զարգանում էր հասարակության կյանքում կատարված տեղաշարժերի հիման վրա և կրում էր վերնախավային շերտի ու քաղաքային ազատ բնակչության նոր ըմբռնումների և ճաշակի դրոշմը: Այս երկու ուղղությունները միմյանցից անջրպետված չէին; հելլենիստական հայկական մշակույթի առաջընթացը որոշակիորեն պայմանավորված էր նաև այդ երկուսի փոխներթափանցումով, հին և նոր արժեքների փոխազդեցությամբ ու միահյուսումով: Վերելքի ուղին բռնած հայկական նյութական ու հոգևոր մշակույթը իր արժանի տեղն է զբաղեցնում հին աշխարհի առաջավոր մշակույթների շարքում:
Հելլենիզմն իր առավել լիարժեք ու ցայտուն արտահայտությունը գտավ հայկական նյութական մշակույթի բնագավառում և հատկապես քաղաքաշինության ասպարեզում: Հնագույն քաղաքների նոր վերելքին զուգընթաց՝ թափ է առնում նոր քաղաքների շինարարությունը: Առաջիններից տիպական կարելի է համարել Արգիշտիխինիլի-Արմավիրի օրինակը: Նախորդ դարաշրջանի վարչական կենտրոնը վերածվել էր Հայաստանի մայրաքաղաքի, ընդ որում պահպանելով նաև սրբավայրի իր նշանակությունը: Արմավիրում գոյություն ուներ արեգակին, լուսնին և Հայոց թագավորների նախնիների պաշտամունքին նվիրված տաճար, որի շրջակայքում գտնվում էր սոսիների սրբազան պուրակը:
Նորակառույց քաղաքներից էր ՝Ք.ա. III դ. հիմնադրված Երվանդաշատը, որի նկարագրությունր տալիս է Մովսես Խորենացին: Այդ քաղաքի ավերակներր վկայում են նրա պաշտպանական հզոր համակարգի և կառուցապատման բարձր տեխնիկայի մասին: Մատենագրական աղբյուրներր և վերջերս կատարված պեղումները բազմակողմանի պատկերացում են տալիս Արտաշատ մայրաքաղաքի մասին: Հնարավոր է, որ այն հիմնադրվել է՝ Ք.ա. 189-188 թթ., երբ Հայաստան է այցելել կարթագենացի Հռչակավոր զորավար Հաննիբալը և մասնակցել քաղաքի կառուցման վայրի ընտրությանր: Անտիկ հեղինակներ Ստրաբոնն ու Պլուտարքոսը Արտաշատը անվանել են «մեծ և խիստ գեղեցիկ քաղաք», «Հայաստանի Կարթագեն», ընդգծել են նրա բացառիկ հաջող տեղադրությունր և պաշտպանական համակարգի հուսալիությունը: Այն կառուցված էր Արաքսի և Մեծամորի գետախառնուրդի վայրում, թերակղզու նմանվող գետածոցում, որր երեք կողմից անմատչելի էր թշնամիների համար: Չորրորդ կողմից Արտաշատը պաշտպանված էր բլուրներով, պարիսպներով ու խրամով: Հզոր ամրոց լինելուց բացի Արտաշատր նաև տնտեսական ու մշակութային խոշոր կենտրոն էր: Քաղաքր կառուցապատված էր բնակելի, հասարակական նշանակություն ունեցող և պաշտամունքային շքեղ շինություններով;
Պաշտպանական նկատառումները կարևոր դեր են խաղացել նաև նոր մայրաքաղաքի՝ Տիգրանակերտի տեղանքի ընտրության հարցում: Այն կառուցվեց Հայկական Տավրոսի ստորոտում, դժվարամատչելի լեռնային տարածքում և շրջապատված էր բարձրաբերձ (25 մետր) և չափազանց լայն պարիսպներով: Քաղաքի ներսում գտնվում էր պարիսպներով ամրացված անմատչելի միջնաբերդը ու նրա շուրջը սփռված էին ազնվականական դդյակները, տաճարները և թատրոնը: Արքունական պալատր գտնվում էր քաղաքի պարիսպներից դուրս և շրջապատված էր պարտեզներով, զբոսարաններով ու որսատեղիներով: Ուշ հելլենիստական ժամանակաշրջանի քաղաքաշինությունը սակավ չափով է ուսումնասիրված: Առայժմ, այն էլ ոչ անհրաժեշտ ծավալով, պեղումներ են կատարվել միայն Վաղարշապատում: Քաղաքր հիմնադրվել է Վաղարշ I-ի օրոք (116-144) նախկին գյուղաքաղաքի՝ Վարդգեսավանի տեղում: 164 թ. այն հռչակվել է թագավորանիստ քաղաք: Մասնակի պեղումներր՝ կատարված Էջմիածնի Մայր տաճարում և Հռիփսիմեի վանքում, բացահայտել են հելլենիստական ժամանակաշրջանի ճարտարապետությանր բնորոշ կառույցների հետքեր և քանդակագործության մնացորդներ:
Պատմաշրջանի ամրոցաշինական արվեստը ներկայացված է անառիկ Գառնիով, որը համակողմանիորեն ուսումնասիրված է երկարատև պեղումների շնորհիվ: Գառնին գոյություն է ունեցել Արարատյան թագավորության ժամանակներից և իբրև նշանավոր ամրոց ու արքունի ամառանոց հայտնի է եղել նաև I-III դարերում: Վաղ միջնադարում ևս Գառնին հռչակված էր որպես անառիկ բերդ և զորակայան: Ամրոցր կառուցվել է եռանկյունաձև հրվանդանի վրա և հիանալի պաշտպանված է բնական ուղղաձիգ ժայռերով: Ավելի քան 2 մետր լայնություն և 10 մետր բարձրություն ունեցող պարսպապատերը, ուղղանկյունաձև 14 աշտարակներր պաշտպանում էին ամրոցի մնացած մասերը:
Ամրոցի ներսում գտնվել է ճարտարապետական կառույցների մի խոշոր խումբ, այդ թվում՝ պալատական շինություններ և արքունի բաղնիք: Գառնիի ամրոցի բաղնիքը կառուցվածքով չափազանց նման է անտիկ բաղնիքներին:
Նախաքրիստոնեական Հայաստանի մեհենական կառույցները, ինչպես հայտնի է, գրեթե լիովին կործանվել են երկրի քրիստոնեացման ժամանակ և միայն բացառիկ դեպքերում են օգտագործվել որպես քրիստոնեական եկեղեցիներ, այն էլ որոշակի ձևափոխություններից հետո: Ինչպես երևում է Գառնիի հեթանոսական տաճարի օրինակից, հին հայկական աստվածներին նվիրված սրբավայրերը եղել են ճարտարապետական առումով բարձրարվեստ հուշարձաններ:
Գառնիի տաճարը կառուցվել է՝ Ք.Հ. I դարի երկրորդ կեսին և քրիստոնեության ընդունման ժամանակ խուսափել է ընդհանուր ճակատագրից: Տաճարն այնուհետև օգտագործվել է աշխարհիկ նպատակներով և կանգուն է մնացել մինչև 1679 թ. ավերիչ երկրաշարժը: Կառույցը ներդաշնակորեն միահյուսված է շրջապատի բնապատկերին և անջնջելի տպավորություն է թողնում; Նրա ներսում, հավանաբար, գրված է եղել Միհր աստծո արձանը, որը քրիստոնեություն ընղունելուց հետո ոչնչացվել է: Տաճարը փոքր չափերի է և կառուցված է բարձր պատվանդանի վրա: Շենքը ձգվում է հարավից դեպի հյուսիս և զարդարված է սյունաշարով: Տաճարի հորինվածքը (երկթեք տանիք, եռանկյուն ճակտոն, սյունաշար ուղղանկյուն հատակագիծ) Հայաստանում հայտնի էր Արարատյան թագավորության ժամանակներից, սակայն տաճարը, անշուշտ, կառուցվել է հունահռոմեական նույնատիպ հուշարձանների ազդեցությամբ: Տեղական արվեստը դրսևորվել է շենքը հարդարելիս և տեղական շինանյութը՝ որձաքարը մշակելիս: Տաճարի մանրամասները չեն կրկնում մեկը մյուսին և կատարված են արևելյան արվեստին բնորոշ բազմազանությամբ: Տեղական ավանդույթների հետ են կապված նաև տաճարի աղոթասրահի կառուցվածքր և համաչափությունները: Տպավորիչ փաստ է, որ աղոթասրահի չափերը ճշգրիտ կրկնում են Էրեբունի տաճարի չափերը:
Հելլենիստական ժամանակաշրջանում Հայաստանում գոյություն է ունեցել նաև բարձր զարգացման հասած քանդակագործություն: Գրավոր սկզբնաղբյուրները պատմում են հին հայկական տաճարների մասին, որտեղ կանգնեցված են եղել աստվածների և թագավորների նախնիների արձանները: Դրանց մի մասը բերովի էր և պատկերում էր հունահռոմեական աստվածներին: Այդպիսի արձաններն ազդելու էին տեղական արձանագործության հետագա զարգացման վրա և մարմնավորելու էին տեղական ու հունական հատկանիշների միահյուսումը: Արտաշատի և Գառնիի պեղումների ժամանակ գտնվել են մարմարյա արձաններ ու դրանց բեկորներ, ճարտարապետական հուշարձանների քանդակազարդ մասեր: Հայաստանի տարբեր շրջաններում հայտնաբերվել են տուֆից պատրաստված քարե արձանների գլուխներ, որոնք պատկերում են արձանագործության ավանդական ուղղությունը: Հին հայկական արձանագործության հելլենիստական ուղղության ամենանշանավոր հուշարձանը Անահիտ աստվածուհու բրոնզյա արձանի գլուխն է, որը գտնվել է Արևմտյան Հայաստանում (Սատաղ քաղաքի մոտ) և այժմ պահվում է Բրիտանական թանգարանում՝ Լոնդոնում: Տեղական և Հելլենիստական տարրերի փոխներթափանցման վկայություններ են Մեծ Հայքի և Ծոփքի թագավորների հատած դրամների վրա դրվագված արքայական պատկերները:
Հելլենիստական պատմաշրջանի խճանկարչության առայժմ հայտնի միակ նմուշը հայտնաբերվել է Գառնիի բաղնիքի հանդերձարանի հատակին: Գառնիի խճանկարը բազմերանգ է և պատրաստվել է Ազատ գետի հունից հավաքված գույնզգույն քարերից: Նյութը ամբողջովին վերցված է հունական առասպելաբանությունից. կենտրոնական շրջանակում քարե մանրիկ հատիկներով պատկերված են օվկիանոսը՝ պատկառելի ծերունու, և ծովր՝ գեղանի կնոջ տեսքով: Խճանկարի արտաքին շրջանակում երևում են դարձյալ հունական առասպելաբանությունից վերցված տեսաբաններ: Պատկերներն ունեն հունարեն համապատասխան մակագրություններ:
III-I դդ. հայ հոգևոր մշակույթը հարստանում է բովանդակությամբ և բնույթով նոր տիպի ստեղծագործություններով, համալրվում է հայկական աստվածների համակարգը՝ դիցարանը:
Հայ ժողովրդական բանահյուսության հիմնական բովանդակությունը կազմում են պատմական եղելությունները: Հին հայ վիպական շարքը արտացոլում է Հայոց պետականության զարգացման ընթացքն ու երկրի բարգավաճումը Արտաշես I-ի և Տիգրան Մեծի օրոք: Այսպիսով, հեռավոր անցյալի առասպելների միջոցով անդրադարձը տեղի է տալիս ժողովրդական վեպին, թեև պատմավիպական շարքերը դեռևս շարունակում են հանդես գալ առասպելների հետ միահյուսված: Ավանդական վիպական շարքը իր մեջ ներառել է անցյալի տարբեր շերտեր՝ ընդ որում գործող անձանց և ժամանակների հաճախ շփոթով ու շեղումներով: Այսպես, Տիգրան Մեծի վեպում Տիգրան Երվանդյանի և Աժդահակի մասին պատմությունր միահյուսված է Տիգրան Մեծին վերաբերող զրույցների հետ: Արտաշեսի վեպի հիմքում ընկած են հայկական պետականության առաջացման ու ամրապնդման, նրա հետագա առաջընթացի հետ կապված անցքերը: Արտաշեսը հանդես է գալիս որպես երկիրը միավորող զորեղ արքա, որը պաշտպանում է Հայաստանը թշնամիների հարձակումներից, խաղաղարար է և շինարար: Արտաշեսի որդի Արտավազդի մասին վեպում պատմվում է վիշապազունների դեմ քաջ և հպարտ արքայազնի մղած պատերազմի և դրանց տոհմը գրեթե լիովին ոչնչացնելու, Արտաշեսի հուղարկավորության ժամանակ բողոքելու և հոր անեծքին ենթարկվելու մասին: Անեծքը կատարվում է. չար ու նախանձ Արտավազդը բանտարկվում է Մասիսի ստորերկրյա քարայրում:
Հին հայկական վիպական զրույցները զգալի աոաջընթաց են առասպելների համեմատությամբ: Առասպելական աշխարհընկալումը և պատկերացումները փոխարինված են իրական կյանքի ու կենցաղի վրա խարսխված իրողություններով և հայացքներով: Վիպական զրույցներում հրաշալի են արտացոլված հին հայոց հինավուրց սովորություններն ու բարքերը, հասարակության մեջ տարածված երևույթները: Հին հայկական վեպի համար նյութ են ծառայել արքունիքի և վերնախավի կյանքից վերցված դեպքերը, տիրապետող դասի կենցաղն ու գաղափարախոսությունը: Վիպական երգերը չափազանց սիրված են եղել հասարակության բոլոր խավերի շրջանում: Վեպի առանձին հատվածներ պատմվել և երդվել են փանդիռների նվագի ուղեկցությամբ, վերակենդանացվել և վերապրվել են ունկնդիրների կողմից:
Զարգացման նոր աստիճանի է հասնում նաև հին հայկական հեթանոսական կրոնը: Հայկական կրոնական վաղնջական ըմբռնումների հիման վրա վերջնականապես կազմավորվում է հին հայկական դիցարանը: Աստվածները միմյանց հետ կապված են ազգակցական կապերով, իսկ աստվածների ընտանիքն ունի իր յուրօրինակ ներքին աստիճանակարգը: Յուրաքանչյուր աստված կամ աստվածուհի կատարում է որոշակի դեր և գործառույթ, նրա իշխանությունր տարածվում է բնության երևույթների ու հասարակական կյանքի առանձին երևույթների վրա: Հին հայկական դիցարանի բազում աստվածություններ առնչություններ ունեին մերձավորարևելյան, հատկապես փոքրասիական և իրանական միջավայրի հետ: Սակայն բուն հայկական ավանդույթները, այնուամենայնիվ, չեն կորցրել իրենց նշանակությունը, և օտար ազդեցությունը հաճախ սահմանափակվել է նույնանուն աստվածությունների առկայությամբ:
Հին հայոց գերագույն աստվածը Արամազդն էր, որր համարվում էր բոլոր աստվածների հայր: Նա երկնքի և երկրի արարիչն էր, բարօրություն էր պարգևում աշխարհին ու արիություն հաղորդում մարդկանց: Ի տարբերություն իրանական Ահուրա Մազդայի, հայոց Արամազդը, բարի լինելով հանդերձ, կարող էր և պատուհասել: Հայոց դիցարանին բնորոշ չէր երկվությունը (դուալիզմ), չար և բարի աստվածների առանձին-առանձին գոյությունը և պաշտամունքը:
Արամազդի որդին էր Միհրը՝ արեգակի և կրակի աստվածը: Հայաստանում մեծ ժողովրդականություն էր վայելում Անահիտը: Նա մայրության, պտղաբերության, արգասավորության դիցուհին էր, երկրի և Արտաշատ մայրաքաղաքի հովանավորը: Վահագնը ամպի, անձրևի, ամպրոպի և ռազմի աստված էր, Աստղիկը՝ լույսի, սիրո, գեղեցկության, Տիրը՝ դպրության, ուսման և ճարտարապետության: Կային նաև այլ աստվածներ: Հելլենիստական պատմաշրջանում հայկական աստվածները համադրվեցին հունականի հետ, և Արամազդը նույնացվեց Զևսի, Անահիտը՝ Արտեմիսի, Միհրր՝ Հեփեստոսի, Վահագնը' Հերակլեսի, Աստղիկը՝ Ափրոդիտեի, Տիրը՝ Ապոլոնի հետ: Սակայն այդ համադրումը կատարյալ չէր, լրիվ համապատասխանություն չէր կարող լինել երկու տարբեր պայմաններում ձևավորված դիցաբանների միջև:
Ք.ա. III-II դդ. Հայաստանում սկսել էին տարածում ստանալ հունարենը և գրականությունը: Տիգրան Մեծի (95-55) օրոք մայրաքաղաք Տիգրանակերտում ապաստան էին գտել հույն հռետոր Ամփիկրատես Աթենացին, փիլիսոփա և հռետոր Մետրոդորոս Սկեպսիացին: Նրանք հեղինակել են Տիգրանի կյանքին և գործունեությանը նվիրված աշխատություններ: Ուշագրավ փաստ է, որ Տիգրանի որդի Արտավազդ 2-րդը ոչ միայն հունական գրականության երկրպագու էր, այլև ինքն էլ հունարեն լեզվով գրում էր ողբերգություններ, ճառեր և պատմական աշխատություններ:
Հայաստանի քաղաքներից Տիգրանակերտում և Արտաշատում տրվում էին թատերական ներկայացումներ, հնարավոր է, նաև բեմադրվել են հայ հեղինակների գործեր: Թատրոնը հելլենիստական քաղաքի կյանքում կարևոր նշանակություն ուներ, քանի որ թատերական ներկայացումների միջոցով էր քաղաք-պետության՝ պոլիսի բնակչության շրջանում քարոզվում իշխող դասի գաղափարախոսությունր, այս կամ այն քաղաքական խմբակցության հայացքները: Տիգրան Մեծը Տիգրանակերտում թատրոնի շենք է կառուցել հելլենիստական քաղաքներից տեղահանված բնակչության պահանջմունքները բավարարելու նպատակով, բայց թատերական ներկայացումներին հաճախել են նաև հելլենիստական ճաշակ ու հունարենի իմացություն ունեցող տեղացիներ՝ գլխավորապես քաղաքային վերնախավից և թագավորի շրջապատից: Հայտնի է, որ Ք.ա. 53 թ. Արտաշատում բեմադրվել է Եվրիպիդեսի «Բաքոսուհիներ» ողբերգությունը, որի հանդիսատեսների թվում էր Արտավազդ 2-րդը:
Հելլենիստական պատմաշրջանի հայկական մշակույթի զարգացումը նշանավորվեց շրջադարձային բնույթի տեղաշարժով. հետզհետե հեռանալով արևելյան քաղաքակրթության ոլորտից՝ այն ընդգրկվեց միջերկրածովյան ավազանի երկրների մշակութային աշխարհի սահմաններում: Հայկական մշակույթը շարունակում էր ազգային բնույթ կրել՝ աղերսվելով հունահռոմեական մշակույթի հետ: Շրջադարձը դեպի արևմտյան քաղաքակրթություն ձեռք բերեց անշրջելի բնույթ, երբ Հայաստանում պաշտոնական կրոն ընդունվեց քրիստոնեությունը, և երկիրն ավելի մեծ չափով հաղորդակից դարձավ միջերկրածովյան քրիստոնեական մշակույթին: Հայաստանի հելլենիստական մշակույթի ավանդույթները, այնուամենայնիվ, չմոռացվեցին և նախապատրաստեցին հայ ազգային մշակույթի աննախընթաց ծաղկումը վաղ միջնադարում:
Մարգարյան Հ.
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am