ՅԱՅԼԻ, Յալլի, Զոփի, տղամարդկանց հայկական ժողովրդական խմբա¬պար։ Տարածված է ՀՀ Տավուշի, Գեղարքունիքի, Սյունիքի մարզերում, ԼՂՀ- ում, Նախիջևանում։ Ունի պարզ և բարդ տարբերակներ առաջինը պարում են թռիչքներով՝ կիսաշրջան կազմած, երկրորդը՝ ընտրում են պարագլուխ («մայր»), որը, գլխավորելով պարաշարքը, տարբեր շարժումներ է կատարում։ Պարողները պետք է կրկնեն դրանք, սխալվողներն ու ուշացողները «ճիպոտահարվում» են յուրաքանչյուր պարողի ձեռքում եղած «ճիպոտով»։ Պարը կապված է հնագույն պաշտամունքային արարողությունների հետ։ Տեմպը գործողության համաձայն արագանում կամ դանդաղում է։ Չափը 2/4 է։

 

 Գրականության ցանկ

«Հայկական համառոտ հանրագիտարան», հատոր երրորդ, գլխ. խմբ. Հ. Այվազյան, Երևան, 1999:

 
ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am