ՈՍԿԵՐՉՈՒԹՅՈՒՆ, թանկարժեք (ոսկի, արծաթ, պլատին), ինչպես և որոշ գունավոր մետաղներից գեղարվեստական կերտվածքներ ստեղծելու արհեստի և արվեստի տեսակ՝ հաճախ մարգարտի, փիրուզի, ալմաստի, սաթի, ադամանդի, նռնաքարի, մարջանի, արծնի ևնի օգտագործումով (տես նաև Ակնագործություն, Թանկարժեք քարեր):

Ոսկյա թաս առյուծների պատկերներով (Վանաձոր, Ք.ա. 2-րդ հազարամյակ)Լճաշենի, Կարմիր բլուրի, Գառնիի, Արտաշատի, Արմավիրի, Միսիանի, Վանաձորի, ինչպես և պատմական Հայաստանի այլ վայրերի պեղումներից հայտնաբերված ոսկե թասը, ոսկե պսակը, ականջօղերը, արձանիկները, կրծքազարդերը, մեդալիոնները, ոսկե, արծաթե այլ իրերը վկայում են Հին Հայաստանում ոսկերչության արվեստի բարձր մակարդակի մասին: Ոսկերիչ վարպետները տիրապետել են դրվագման, ձուլման, հյուսման, մանրարուրք, փորագրման, արծնապատման, ընդելուզման, հատիկազարդման եղանակներին: Լճաշենի պեղումներից հայտնաբերված գորտի ոսկե արձանիկը (մ.թ.ա. I հազարամյակ) առնչվում է ջրի պաշտամունքին և պատրաստվել է ձուլման, հատիկազարդման եղանակներով: Ոսկերչությունը բարձր մակարդակի է հասել նաև ԿիլիկյանՈսկյա կրծքազարդ Երվանդունյաց Հայաստանից (Ք.ա. 6-5-րդ դարեր) Հայաստանում: Նշանավոր կենտրոններ էին Դվինը, Անին, Կարսը, Կարինը, Վանը, Արդվինը, Արդահանը, Կ. Պոլիսը, Երզնկան, Երևանը, Ալեքսանդրապոլը, Շուշին, Ախալցխան ևն: XIX դ. և XX դ. սկզբին հայկական ոսկերչությունում մեծ տեղ են գրավել արծաթե ոսկեզօծ մանրարուրք և սևադման (տես Սևադ) եղանակներով պատրաստված աշխատանքները: Հայաստանում Վասպուրականի ոսկերչության ավանդույթները շարունակել է Վ. Հացագործյանը մանրարուրք եղանակի իր բացառիկ նմուշներով: Նրա հմտությունը փորձել է պահպանել նաև որդին՝ Գ. Ոսկետառ <<Հայոց այբուբենը>> (հեղինակներ՝ Բաղդասար Արզումանյան, Ժիրայր Չուլոյան, 1976 թ.)Հացագործյանը: Ոսկերչության առանձնահատկությունը Հայաստանում պահպանվել և զարգացել է Ն. Գույումջյանի, Ժ. Չուլոյանի, Հ. Փիլիպոսյանի, Ա. Բերբերյանի, Ն. Քյուրքչյանի և ուր. ստեղծագործությունների շնորհիվ: Հայկական ոսկերչության մեջ ժամանակակից ճաշակ են ներմուծել Ժ. Մազլումյանը, Ռ. Եսայանը, Հ. Տեր-Ղևոնդյանը, արդի զարգացումներին հետամուտ են Է. Կակոսյանը, Ռ. Թելումյանը, Ռ. Անդրեասյանը, Լ. Լալայանը, Ս. Թանդիլյանը, Ա. Ստեփանյանը և ուր.: 1964-ից Երևանում գործում է Ոսկերչական գործարանը. Սփյուռքահայ գաղթավայրերում հայ ոսկերիչ վարպետները որոշակի (հաճախ վճռորոշ) ներդրում ունեն ոսկերչության ասպարեզում: 1998-ին Երևանում գումարվել է սփյուռքի և Հայաստանի ոսկերիչների ու գործարարների համաժողով՝ կապերի ընդլայնման և ամրապնդման, հայկական դեկորատիվ-կիրառական արվեստի ու արհեստի այդ հնագույն բնագավառներից մեկի հետագա զարգացման նպատակ:


 

Գրականության ցանկ

 «Հայկական համառոտ հանրագիտարան», հատոր չորրորդ, գլխ. խմբ.  Հ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2003:

Ղաֆադարյան Կ.Գ., Դվին քաղաքը և նրա պեղումները [h.J 1, Ե., 1952: Մնացականյան Ա.Շ., Հայկական զարդարվեստ, Ե., 1955: 

Աբրահամյան Վ.Ա., Արհեստները Հայաստանում (IV- XVIII դդ), Ե . 1956:

Հովսեփյան Գ.,Նյութեր և ուսումնասիրություններ հայ արվեստի պատմության, հ. 1, 2, Ե., 1983, 1987: 

Առաքելյան Բ.Ն., Ակնարկներ Հին Հայաստանի արվեստի պատմության, Ե., 1976:

Тирацян Г.А., Культура древней Армении, Е., 1988.

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am