ՈՐՄՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ, պատշարություն, շինարարական  արհեստ, քարգործության ճյուղ: Հայկական լեռնաշխարհում որմանդրության հնագույն նմուշներն են նոր քարի դարի շրջանի կացարանների քարե հիմքով, հում աղյուսով շարված պատերը, մ.թ.ա. Ill—I հազարամյակների կիկլոպյան շինությունները: Որմանդրությունը զգալի վերելք է ապրել վաղ միջնադարում, իսկ X-XIII դդ., պայմանավորված քարաշինության նոր վերելքով, հասել բարձր զարգացման: Տարբեր ժամանակաշրջանների բազմապիսի կառույցները հավաստում են, որ Հայաստանում եղել են Որմանդրության տարբեր ոճեր: Պատերը շարվել են հում կամ թրծած աղյուսով, կոպիտ (անտաշ) կամ հղկված (սրբատաշ) տարբեր չափերի քարերով՝ ամրության համար օգտագործելով զանազան տեսակի շաղախներ, երկաթե գամեր, կապարե ամրակներ ևն: Օգտագործվել են քարը ջարդելու, տաշելու, հղկելու, փորելու, քանդակելու, ինչպես նաև պատի ուղղաձիգ և հորիզոն, ուղղությունները կարգավորելու հատուկ գործիքներ: Միջին դարերում առաջացել են որմնադիրների ընդհանուր կամ մասնագիտացված համքարություններ: Շինարարական տեխնիկայի զարգացման հետ որմանդրությունը կորց¬նում Է նախկին նշանակությունը:


Գրականության ցանկ

 «Հայկական համառոտ հանրագիտարան», հատոր չորրորդ, գլխ. խմբ.  Հ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2003:

Առաքելյան Բ.Ն., Քաղաքները և արհեստները Հայաստանում IX-XIII դդ., հ. 1, Ե., 1958:

Աբրահամյան Վ.Ա., Հայ համքարությունները Անդրկովկասի քաղաքներում (18—20-րդ դարի սկիզբ), Ե., 1971:

 
ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am